Վ.Ա. Մոցարտ: Սիմֆոնիա թիվ 36, C-dur, K.425 «Լինց» (1783թ.)
Առաջին կատարումը` 1783թ. Լինց, դիրիժոր` հեղինակ: Զալցբուրգից Վիեննա կատարած ուղևորության ժամանակ Մոցարտը իջևանել է Լինցում իր վաղեմի բարեկամի տանը: Նախատեսվում էր Մոցարտի հեղինակային երեկոն` Լինցում 1783թ. նոյեմբերի 4-ին «Ինձ հետ չունենալով որևէ սիմֆոնիա, ստիպված կլինեմ այդ երեկոյի համար հորինել նոր սիմֆոնիա», — գրել է Մոցարտը իր նամակներից մեկում: Հենց այդ առիթով ծնվեց թիվ 36 սիմֆոնիան, որը հորինվել է մեկ օրում (նոյեմբերի 3-ին) և հաջորդ օրը մեծ հաջողությամբ ներկայացրել Լինցի հասարակայնությանը: Այդ է պատճառը, որ սիմֆոնիան ստացել է «Լինցյան» անվանումը: Գրված լինելով հռչակավոր «Հաֆներ» — սիմֆոնիայի և «Պրահա»-սիմֆոնիայի միջև, «Լինցյան» սիմֆոնիան համդիսանում է Մոցարտի հռչակավոր երեք սիմֆոնիաների (Es-dur, g-moll և C-dur) նախապատրաստական փուլը:
Դեռևս զգացվում է Հայդնի սիմֆոնիաների որոշակի ազդեցությունը, սակայն ակնհայտ է նաև Մոցարտի անհատական անկրկնելի ոճի առկայությունը (կերպարային ոլորտի բազմազանություն, տոնայնական պլանի հարստություն, թեմատիզմի մշակման հնարամտություն):