Իր կարճատև ստեղծագործական կյանքի ընթացքում (մահացել է 35 տարեկան հասակում) Մոցարտը մշտապես դիմել է դաշնամուրային կոնցերտի ժանրին, սովորաբար ինքն էլ հանդես գալով որպես թե՛ մենակատար և թե՛ դիրիժոր: Սակայն, գագաթնակետային պետք է համարել 1780-ական թվականները, երբ կոմպոզիտորը ստեղծել է այդ ժանրի 15 լավագույն ստեղծագործություն: Սովորաբար նրա դաշնամուրային կոնցերտները գրվում էին որոշակի առիթով, երբեմն մեկ գիշերվա ընթացքում, որին հաջորդում էր մեկ կամ երկու փորձ, և ստեղծագործությունը ներկայացվում էր այսպես կոչված «ակադեմիաներում», այսինքն՝ հեղինակային համերգներում, որևէ մեծահարուստի տանը` ընտրյալ հասարակության համար:
Մի քանի կոնցերտներ գրվել են Պրուսիայի արքայի թագադրման առիթով և ստացել են «Թագադրման կոնցերտներ» անվանումը: Իսկ թիվ 25-րդ դաշնամուրային կոնցերտը գրվել է հրատարակման նպատակով՝ նախապես կազմակերպելով բաժանորդագրություն, որը որոշակիորեն բարելավեց Մոցարտի միշտ կախյալ նյութական կացությունը:
Մինչև հրատարակչին հանձնելը, Մոցարտը փորձարկեց այս կոնցերտը իր հերթական «ակադեմիայում», որի նախնական փորձի ընթացքում, իր իսկ Մոցարտի նամակի տվյալներով, նա բավականին տանջել էր նվագախմբի տարեց արտիստներին, սակայն վերջում մեծահոգաբար ասել է. «Նոտաները գրված են ճիշտ, դուք կնվագեք ձեր նվագաբաժինը, իսկ ես՝ իմը»: Ժամանակակիցների վկայությամբ այս ելույթը բացառիկ հաջողություն է ունեցել: Ելույթը տեղի է ունեցել Վիեննայում՝ 1782թ. դեկտեմբերի 5-ին:
Կատարվել է Ապրիլ 14-ին, 2023
Մենակատար՝ Լյուկա Դեբարգ, դաշնամուր