Վոլֆգանգ Ա.Մոցարտ: Կոնցերտ երկու դաշնամուրի և նվագախմբի համար, Es-dur, KV 365 (1779թ.)
Այս հռչակավոր կոնցերտը Մոցարտը գրել է 23 տարեկանում՝ հարազատ Զալցբուրգում՝ հերթական հյուրախաղերի կապակցությամբ:
Մենակատարներ էին դառնալու ինքը՝ Վոլֆգանգը և նրա սիրելի քույր Նաներլը: Սակայն, Մոցարտի նամակները վկայում են, որ Վիեննայում Նաներլին առանձին դեպքերում փոխարինում էր մեծահարուստ Աուերն Համմերի դուստր Ժոզեֆինան, որը սիրահարված լինելով Մոցարտին մեծ հույսեր էր կապում նման համատեղ ելույթների հետ: Կատարումները տեղի էին ունենում Ակադեմիա կոչված հեղինակային երեկույթների ժամանակ՝ իշխանավորների տներում և երազած եկամուտ էին բերում միշտ կախյալ վիճակում գտնվող Մոցարտին: