Վարդուհի Երիցյանը յուրահատուկ տեղ է գրավում ժամանակակից դաշնամուրային արվեստի շրջանակներում: Լինելով երկու մշակույթների կրող, որոնք նա ժառանգել է Բրիջիտ Անժերերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դընի Պասկալի, Կլեր Դեզերի և Մարկ Կոպեի նման մեծ վարպետներից, նա միաժամանակ և՛ ռուսական երկացանկի վարպետ է, և՛ պարբերաբար հանդես է գալիս ֆրանսիական երաժշտության կատարումներով: Երևանի Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվել է Փարիզի երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիա, որտեղ արժանացել է բարձրագույն մրցանակների:
2007-ին Վարդուհի Երիցյանը հաղթել է Փարիզի կոնսերվատորիայի Ավան-Սեն մրցույթում: Նա նաև բազմաթիվ հիմնադրամների դափնեկիր է և 2007 թվականին ճանաչվել է ADAMI-ի «Դասական հայտնություն»:
Հրավիրված լինելով այնպիսի հեղինակավոր փառատոնների, ինչպիսիք են “Folle Journée de Nantes”-ը կամ Թուլուզի “Piano aux Jacobins”-ը, նա ելույթ է ունեցել ֆրանսիական և միջազգային բազմաթիվ բեմերում, ինչպիսիք են Փարիզի Երաժշտության ավանը (Cité de la Musique) և Պլեյել համերգասրահը (Salle Pleyel), Ամստերդամ Concertgebouw, Լոնդոնի Barbican Center-ը և այլ համերգասրահներ: Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործությունների իր կատարումներով, որոնց թվում նա պարբերաբար հանդես է գալիս ամբողջական դաշնամուրային սոնատների կատարմամբ, նա նաև կամերային երաժշտության ջատագով և առիթ է հանդես գալու դաշնակահար Բրիջիթ Անժերերի, ջազմեն Տիգրան Համասյանի, ջութակահարներ Ռենո Կապյուսոնի, Ժան-Մարկ Ֆիլիպ-Վարժաբեդյանի և թավջութակահար Մարկ Կոպեի հետ: Որպես մենակատար, նվագախմբերի ընկերակցությամբ հանդես է եկել անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Ալեն Ալթինօղլի, Ֆաբիեն Գաբել, Բրունո Մանտովանի, Տուգան Սոխիև: Նվագախմբերի թվում են. Լոնդոնի BBC նվագախումբը, Շանհայի Ֆիլհարմոնի կնվագախումբը, Ստրասբուրգի Ֆիլհարմոնիկը, Թուլուզի Կապիտոլիումի ազգային և այլ նվագախմբեր:
Ներկայումս Վարդուհի Երիցյանը դասավանդում է Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայում: