Ս. Ռախմանինով: Սիմֆոնիա թիվ 2, մի մինոր, երկ 27 (1907թ.)
Առաջին կատարումը` 1908, Մոսկվա, դիրիժոր` հեղինակ: Գրված լինելով Դաշնամուրի թիվ 2 և թիվ 3 կոնցերտների անմիջական հարևանությամբ, այս սիմֆոնիան նշանավորում է կոմպոզիտորի տաղանդի ծաղկման շրջանը: Քառամաս կոմպոզիցիայի թեմատիզմը ամփոփվում է ստեղծագործության նախաբանում: Աստիճանաբար բացահայտվում են սիմֆոնիայի բազմազան փոխլրացնող կերպարները. կյանքի բախումները և մարդու ներաշխարհը ռուսական անծայրածիր դաշտերի բնապատկերը և հանուն երջանկության մղվող պայքարի դրամատիզմը: Սիմֆոնիան մարմնավորում է Ռախմանինովի գրելաոճի ամենաբնորոշ կողմերը` ցայտուն և վառ թեմատիզմը, առատ մեղեդայնությունը, հզոր բարձրակետերի հանգեցնող անընդմեջ ալիքաձև զարգացումը: