Ծնվել է 1991-ին Սլովակիայում: 2017/2018 և 2018/2019-ին եղել է Բեռլինի պետական օպերայի միջազգային ստուդիայի անդամ, որտեղ կայացել է նրա բեմելը հետևյալ օպերաներում. Առաջին տիկին («Կախարդական սրինգը»), Միսս Ջեսսել (Բրիտտեն՝ «Պտուտակի շրջադարձը»), Ֆալկե (Ռ.Շտրաուս՝ «Կինը առանց ստվերի»), Անխեն (Վեբեր՝ «Ազատ հրաձիգը»), Ֆլորա («Տրավիատա»), Նանետ («Ֆալստաֆ») և այլ դերերգեր (դիրիժորներ՝ Սըր Սայմըն Ռեթըլ, Դանիել Բարենբոյմ):
2017/18-ին Պրահայի Ազգային թատրոնում և Սլովակիայի Ազգային թատրոնում Սլավկա Զամեչնիկովան կատարել է Սոֆիի դերերգը Մասնեի «Վերթեր» օպերայում: 2019-ին կատարել է Իլիաի դերերգը Մոցարտի «Իդեմենևս» օպերայում՝ Վիսբադենի Hessisches Staatstheater-ում, Internationale Maifestspiele–ի շրջանակներում:
2020-ին նախատեսված է Զամեչնիկովայի բեմելը Զալցբուրգում Տեբալդոյի դերերգով («Դոն Կառլոս») և Դրեզդենի Sächsische Staatskapelle-ում:
Նույն թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերի հանդիսություններում կայանալու է նրա մասնակցությունը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի կատարմանը՝ Berliner Philharmoniker-ի հետ՝ Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ: Այս ստեղծագործության կատարումով Զամեչնիկովան հանդես կգա նաև Հռոմի Սանտա Չեչիլիա ակադեմիայում:
Սլավկա Զամեչնիկովան միջազգային փառատոների մասնակից է. “Rheingau Music Festival”, “Festspiele Mecklenburg-Vorpommern”, Գալինա Վիշնևսկայայի անվան օպերային փառատոն (Սոչի), «Պրահայի գարուն» փառատոն և այլ փառատոներ:
Երգչուհին հյուրախաղերով հանդես է եկել Բրազիլիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Մոնակոյում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Նրա դերերգերի թվում են նաև. Պամինա («Կախարդական սրինգը»), Կոմսուհի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Ֆյորդիլիջի («Այսպես են վարվում բոլոր կանայք»), Մյուզետ («Բոհեմ»), Տիկին Ֆլութ («Վինձորի զվարճասեր կանայք»), Վոգլինդե («Հռենոսի ոսկի») և այլ դերերգեր:
Սլավկա Զամեչնիկովան միջազգային մրցույթների դափնեկիր է. International Hans Gabor Belvedere մրցույթ ( 3-րդ մրց., Վիլախ), Stanislaw Moniuszko Competition (2-րդ մրց.,Վարշավա), Bundeswettbewerb Gesang (2րդ մրց., Բեռլին), Accademia Belcanto (1-ին մրց., Գրաց), Antonín Dvořák Competition (1-ին մրց., Կառլսբադ), Mikulas Schneider-Trnavsky Competition (1-ին մրց., Սլովակիա), Iuventus Canti Competition (1-ին մրց., Սլովակիա) և բազմաթիվ այլ մրցույթներ:
Զամեչնիկովան ավարտել է Բրատիսլավայի կոնսերվատորիան և Բեռլինի Hochschule für Musik Hanns Eisler-ը (Աննա Սամուիլի դասարան): Մասնակցել է Աննա Տոմովա-Սինտովի, Բրիգիտ Ֆասբենդերի, Ֆրանսիսկո Արաիզայի, Նեյլ Շիկոֆֆի, Ռենե Մորլոքի, Թոմաս Քվաստոֆֆի, Դեբորա Պոլյանսկու, Ջուլյա Վարադիի, Մաթիաս Սամուիլի և այլ հայտնի երգիչների դասընթացներին:
Սլավկա Զամեչնիկովան հանդիսանում է Liz Mohn Kultur- und Musikstiftung, Junge Musiker Stiftung և Deutschlandstipendium հիմնադրամների կրթաթոշակառու: