Սըր Էնդրյու Դեվիսը պատկանում է մեր ժամանակի ամենաճանաչված դիրիժորների թվին: Նրա հագեցած գործունեությունը տևում է կես դարից ավելի: Նա եղել է ամենահայտնի օպերային և սիմֆոնիկ կոլեկտիվների
գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը. Lyric Opera of Chicago (2000-2021), BBC Symphony Orchestra (1989-2000), Glyndebourne Festival Opera (1988-2000), Melbourne Symphony Orchestra (2013-2019), Toronto Symphony Orchestra (1975-1988 և 2020-ին): Նրան շնորհվել է Royal Liverpool Philharmonic նվագախմբի Պատվավոր դիրիժորի տիտղոսը:
Սըր Էնդյուն ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Metropolitan Opera, Teatro alla Scala, Royal Opera House Covent Garden, Bayreuth Festival, ինչպես և Մյունխենի, Փարիզի, Սան Ֆրանցիսկոյի և Սանտա Ֆեի օպերային թատրոններում:
Ելույթներ է ունեցել միջազգային համբավ ունեցող նվագախմբերի հետ. Berlin Philharmonic, Royal Concertgebouw Orchestra, Orchestre de Paris, և Մեծ Բրիտանիայի բոլոր կարևորագույն նվագախմբերի հետ:
2023/24թթ. համերգաշրջանում ծրագրված են դիրիժորի ելույթները Baltimore Symphony Orchestra-ի և Chicago Symphony Orchestra-ի հետ: Բացի BBC Symphony Orchestra, BBC Philharmonic և Toronto Symphony
Orchestra-ների հետ իր մշտական ելույթներից, Սըր Էնդրյու Դեվիսը հանդես է գալու նաև Malmö Symphony Orchestra, Aalborg Symphony Orchestra և Orchestre National de Lyon նվագախմբերի հետ:
Հարուստ է Սըր Էնդրյու Դեվիսի ձայնագրությունների ցանկը, որոնց թվում առանձնանում են Ալբան Բերգի ստեղծագործությունների կատարումները BBC Symphony
Orchestra-ի հետ, ինչպես և նրա ձայնագրությունները Melbourne Symphony Orchestra-ի հետ: Դրանք արժանացել են «Լավագույն դասական ալբոմ» և այլ հեղինակավոր մրցանակների:
Էնդրյու Դեվիսը ձայնագրել է նաև Բեռլիոզի, Բլիսսի, Էլգարի ստեղծագործությունները, 2018-ին արժանանալով Diapason d’Or de l’Année — Musique Symphonique մրցանակին, իսկ Ֆինզի, Գուսենսի, Գրեյնջերի, Դելիուսի, Այվզի, Հոլստի և Հենդելի ստեղծագործությունների ձայնագրության համար 2018 նոմինացվել է GRAMMY մրցանակի՝ Լավագույն երգչախմբային կատարում անվանակարգում: Մասնեի
ստեղծագործությունների ձայնագրության համար`Դեվիսը դարձել է 2021թ. JUNO մրցանակակիր՝ Լավագույն դասական ալբոմ անվանակարգում: Ստրավինսկու, Ռ.Շտրաուսի և Յորք Բովենի գործերի ձայնագրության համար նոմինացվել է 2021թ. GRAMMY մրցանակի՝ Լավագույն նվագախմբային կատարման համար: BBC Symphony Orchestra-ի և երգչախմբի հետ կատարած The British Line series ձայնագրությունը թողարկվել է Teldec ֆիրմայում 16 CD-ից կազմված հետահայաց շարքով (Warner Classics):
2009-ից Սըր Էնդրյուն համագործակցում է Chandos Records-ի հետ և համարվում այս ֆիրմայի «Բացառիկ արտիստը»: Սըր Էնդրյու Դեվիսը ծնվել է 1944-ին Հերթֆորդշիրում: Կրթությունը ստացել է Քեմբրիջի King’s College-ում, որտեղ սովորել է երգեհոնի և դիրիժորության բաժիններում:
Սըր Էնդյու Դեվիսը 20-րդ դարի երաժշտության ջատագով է (Յանաչեկ, Մեսսիան, Բուլեզ, Էլգար, Թիփեթ, Բրիտտեն)՝ հանդիսանալով նորաստեղծ ստեղծագործությունների պրեմիերաների իրագործող:
1992-ին Սըր Էնդրյուն Դեվիսը ստացել է Commander of the British Empire շքանշանը, իսկ 1999-ին Knight Bachelor կոչումը Նոր Տարվա Պատվո պարգևների ցանկում:
Սըր Էնդյու Դեվիսին շնորհվել է Իլյինոյսի Knox College-ի Պատվավոր դոկտորի կոչում: