Առինքնող երաժշտականություն, վառ քնարականություն, երաժշտական երանգների գրավչություն – ահա այն հատկանիշները, որոնք ապահովեցին Սերգեյ Կռիլովի առաջատար տեղը ժամանակակից ամենահայտնի կատարողների շարքում:
Կռիլովը ելույթներ է ունեցել հեղինակավոր նվագախմբերի հետ. Ռուսաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախումբ, Filarmonica della Scala, Accademia Nazionale di Santa Cecilia, Orchestre Philharmonique de Radio France, Բեռլինի DSՕ, Բուդապեշտի փառատոնային և այլ նվագախմբեր:
Համագործակցել է անվանի դիրիժորների հետ. Միխայիլ Պլետնյով, Դմիտրի Կիտայենկո, Յուկկա-Պեկկա Սարաստե, Վասիլի Պետրենկո, Անդրեյ Բորեյկո, Վլադիմիր Յուրովսկի, Վալերի Գերգիև, Մարին Էլսոփ,
Ֆաբիո Լուիզի, Ռոբերտո Աբբադո, Յուրի Տեմիրկանով, Դմիտրի Լիսս, Յուրի Բաշմետ և ուրիշներ:
2008-ից Կռիլովը համատեղում է Լիտվայի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորի և մենակատարի գործունեությունը՝ ապահովելով նվագախմբի ընդարձակ երկացանկը բարոկկոյից մինչև ժամանակակից
երաժշտություն:
Այս համերգաշրջանում ծրագրված են նրա, իբրև մենակատարի ելույթները հայտնի նվագախմբերի հետ. Orchestre Philharmonique de Monte-Carlo (դիրիժոր՝ Յուկկա-Պեկկա Սարաստե), Ռուսաստանի Ազգային
նվագախումբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով), Aarhus Symphony Orchestra (դիրիժոր՝ Անդրիս Պոգա), Budapest Radio Orchestra, Orchestra dei Pomeriggi Musicali (Միշա Մայսկու հետ): Նախատեսված են նրա մենահամերգները և ելույթները կամերային անսամբլների կազմում Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում:
Նախորդ համերգաշրջաններում տեղի են ունեցալ Սերգեյ Կռիլովի, որպես մենակատարի ելույթները հայտնի նվագախմբերի հետ. London Philharmonic, Royal Philharmonic, Berner Symphonie Orchester, Dresdner Philharmonie, Philharmonie Zuidnederland, Slovenska Filharmonija, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Orchestra del Maggio Musicale Fiorentino, Orchestre Philharmonique de Strasbourg և Royal Liverpool Philharmonic և այլ նվագախմբեր:
Սերգեյ Կռիլովը ծնվել է 1970-ին Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում: Հինգ տարեկանից սկսել է ջութակ սովորել Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցում:
Կռիլովը ձայնագրություններ է կատարել EMI, Мелодия, Deutsche Grammophon, SONY Classical (Էցիո Բոսսոյի Ջութակի կոնցերտ և Քշիշտոֆ Պենդերեցկու Մետամորֆոզներ Ջութակի կոնցերտը):