Ծնվել է 1988-ին՝ Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի
Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան (պրոֆեսորներ
Վլադիմիր Օվչարեկի և Անդրեյ Դոգադինի ջութակի դասարան):
Մի շարք հեղինակավոր մրցույթներում հաղթանակ տանելուց
հետո Դոգադինը ճանաչում է ձեռք բերել որպես իր սերնդի լավագույն
ջութակահարներից մեկը:
2019-ին Սերգեյը մասնակցել է Չայկովսկու անվան միջազգային
XVI մրցույթին՝ շահելով 1-ին մրցանակ: Նշանակալի հաղթանակների
թվում են նաև Հանովերի Յոզեֆ Յոախիմի անվան միջազգային IX
մրցույթում, ինչպես և Սինգապուրի մրցույթում տարած
հաղթանակները:
Դոգադինը համագործակցել է աչքի ընկնող դիրիժորների հետ.
Վալերի Գերգիև, Յուրի Տեմիրկանով, Վլադիմիր Սպիվակով, Վլադիմիր
Աշկենազի, Յուրի Բաշմետ, Վասիլի Սինայսկի, Մանֆրեդ Հոնեկ,
Էնդրյու Մանցե, Շլոմո Մինց, Յուրի Սիմոնով, Թոմաս Զանդերլինգ,
Ալեքսանդր Սլադկովսկի և շատ ուրիշներ:
Կամերային երաժշտության ջատագով Սերգեյ Դոգադինը
համագործակցել է անվանի երաժիշտների հետ. Ելիզավետա
Լեոնսկայա, Դավիդ Գերինգաս, Բորիս Կուշնիր, Դենիս Մացուև,
Դանիիլ Տրիֆոնով, Պիեր Ամուայալ, Ալեքսանդր Կնյազև, Նարեկ
Հախնազարյան և այլք:
Ս.Դոգադինը բազմաթիվ հեղինակավոր փառատոների
մասնակից է. «Звёзды белых ночей», «Площадь Искусств», «Grafenegg»,
Schleswig Holstein, «Festival International de Colmar», «George Enescu festival»,
«Baltic sea festival», «Tivoli festival», «Crescendo», «Транссибирский Арт-
Фестиваль», «Vivarte», «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է»,
«Մստիսլավ Ռոստրոպովիչի փառատոն », «Բադեն-Բադենի
աշնանային փառատոն», «Օլեգ Կագանի փառաոն» և այլ
փառատոներ:
Երաժիշտը արժանացել է Նիկկոլո Պագանինիի և Յոհան
Շտրաուսի ջութակներով նվագելու պատվին: