Ռ. Շտրաուս: Վերջին չորս երգ (1948թ.)
Առաջին կատարումը` 1950, Լոնդոն, մեներգչուհի Քիրստեն Ֆլագսթադ, դիրիժոր` Վ. Ֆուրթվենգլեր: Այս շարքն ընդգրկում է Հերման Հեսսեի խոսքերով 3 երգ («Քուն մտնելու պահին», «Սեպտեմբեր», «Գարուն») և Յոզեֆ Այխենդորֆի խոսքերով մեկ երգ («Իրիկնադեմին»): Այս գործը արվեստում փառահեղ ուղի անցած իմաստուն կոմպոզիտորի մտորումների արտահայտությունն է մարդու, բնության, կյանքի իմաստի մասին: Դա երաժշտի վերջին խոսքն է` ուղղված մարդկանց: