Ռոման Սիմովիչը հայտնի է իր ելույթներով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում. Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Թել Ավիվի օպերային թատրոն, Ժնևի Victoria Hall, Պրահայի Rudolfinum, Լոնդոնի Barbican, Սեուլի Arts Center, Բերգենի Grieg Hall, Մոսկվայի Ռախմանինովի անվան համերգասրահ և այլ կենտրոններ:
Միջազգային մրցույթների դափնեկիր է. Premio Rodolfo Lipizer Competition (Իտալիա), Sion-Valais Competition (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան մրցույթ (Ռուսաստան), Henryk Wieniawski Violin Competition (Լեհաստան) և այլ մրցույթներ:
Որպես մենակատար հանդես է եկել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ. London Symphony Orchestra, Մարիինյան թատրոնի նվագախումբ, Teatro Regio Torino, Symphony Nova Scotia (Կանադա), Franz Liszt Chamber Orchestra (Հունգարիա), Camerata Bern (Շվեյցարիա), Camerata Salzburg (Ավստրիա), CRR Chamber Orchestra (Թուրքիա), Poznan Philharmonic, Prague Philharmonic, Brabant Orchestra (Նիդերլանդներ), City of Birmingham Symphony Orchestra, BBC Scottish Orchestra, Orchestra Reggio della Toscana և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Վալերի Գերգիև, Անտոնիո Պապանո, Դանիել Հարդինգ, Ջանանդրեա Նոզեդա, Քրիստիան Յարվի, Իրժի Բելոհլավեկ, Նիկոլայ Զնայդեր, Մարկ Էլդեր, Ջոն Վիլսոն և այլք):
Ռոման Սիմովիչը հայտնի փառատոների պահանջված արտիստ է. Verbier Festival, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր», Մոսկվայի Զատկի փառատոն, Դուբրովնիկի Ամառային փառատոն, Մոնտենեգրոյի Kotor Art, Սերբիայի BEMUS և NOMUS, Շվեյցարիայի Sion-Valais Festival, Նորվեգիայի Bergen Festival, Ռուսաստանի «Ռուսական ձմեռ», Իտալիայի Portogruaro Festival, Իսպանիայի Granada Music Festival և այլ փառատոներ:
Սիմովիչը համագործակցել է հայտնի երաժիշտների հետ. Լեոնիդաս Կավակոս, Եվգենի Կիսին, Յուջա Վանգ, Գոթիե Կապյուսոն, Անտուան Տամեստիտ, Միշա Մայսկի, Շլոմո Մինց, Ֆրանսուա Լելուքս, Իտամար
Գոլան, Սիմոն Տրպչեսկի, Յանին Յանսեն, Յուլիան Ռախլին և այլոք:
Սիմովիչը վարպետության դասընթացներ է վարում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Մոնտենեգրոյում, Իսրայելում և Իտալիայում:
2018-ին Ռոման Սիմովիչը LSO live ֆիրմայում ձայնագրել է Պագանինիի 24 կապրիսները:
Ներկայումս Սիմովիչը London Symphony Orchestra-ի կոնցերտմայստերն է: Նա նվագում է Անտոնիո Ստրադիվարիուսի 1709-ին կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Bank of America-ի նախագահ Ջոնաթան Մուլդսը: