2022/23 համերգաշրջանում նախատեսված են Ռոզեն Ֆիլիպենսի ելույթները Royal Philharmonic, SWR Konstanz, Ֆինլանդիայի Jyväskylä Sinfonia և Շվեդիայի Norrlandsoperans Symphony Orchestra, BBC Scottish Symphony, St Gallen Symphony, Ulster Orchestra, Orchestre National d’Ile de France և այլ նվագախմբերի հետ: Նախորդ համերգաշրջաններում Ֆիլիպենսը հանդես է եկել Orchestre National d’Ile de France, Orchestre National de Lyon, Rotterdam Philharmonic, Netherlands Radio Philharmonic, Residentie Orkest, Barcelona Symphony Orchestra-ի հետ որպես Mozart Festival-ի համերգ (2021).
Գերմանիայում Ռոզենը անցյալ համերգաշրջանում ելույթներ է ունեցել Prinzregententheater-ում և Շտուտգարտի Liederhalle-ում: Կայացել է Ռոզենի դեբյուտը Tenerife Symphony-ի, Norrkoping Symphony-ի, Orchestre d’Auvergne-ի և BBC Scottish Symphony Orchestra-ի հետ:
Ֆիլիպենսը համագործակցել է անվանի դիրիժորների հետ. Նեզեթ-Սեգին, Ֆոսթեր, Տաուսկ, դը Վրիենդ, Հերմուս, Քոլլոն, Էքուիլբի, Էդուսեյ և այլ դիրիժորներ:
Կամերային համերգներում Ռոզեն Ֆիլիպենսը մշտապես հանդես է գալիս հայտնի արտիստների հետ. Քիան Սոլթանի, Իշտվան Վարադի, Վիլդե Ֆրանգ, Ժուլիեն Քվենտին, Վիկինգուր Օլաֆսոն, Ամիհայ Գրոզ, Քամիլ Թոմաս, Զոլթան Ֆեյերվարի և այլք: Որպես մենակատար և անսամբլիստ Ռոզենը մասնակցել է միջազգային փառատոների:
Դասական երաժշտության ջատագով Ֆիլիպենսը ստեղծել է իր համերգաշարը “The Amsterdam Salon Pop-Up” անվանումով՝ նեկայացնելով ծրագրեր, որոնք տեղի են ունենում մտերմիկ սալոնային մթնոլորտում:
Ֆիլիպենսը ձայնագրություններ է կատարել բացառապես Channel Classics ֆիրմայում, որոնք բարձր գնահատականի են արժանացել: Ալբոմներում տեղ են գտել Կրեյսլերի, Ֆորեի, Իզայիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ Պրոկոֆևի թիվ 2 կոնցերտի ձայնագրությունը BBC ամսագիրը որակել է որպես ջութակահարի «հաղթանակ»:
Ջութակ սկսել է նվագել վաղ հասակից՝ Աննեկե Շիլթի ղեկավարությամբ Amstelveen երաժշտական դպրոցում: Ուսումը շարունակել է Հաագայի Թագավորական կոնսերվատորիայում և Բեռլինի Hanns Eisler Academy-ում՝ Կուսյե Վիյզենբեեկի, Վերա Բեթսի, Աններ Բիլսմայի և Ուլֆ Վալինի ղեկավարությամբ: 2009-ին Ռոզեն Ֆիլիպենսը շահել է Dutch National Violin Competition-ի Առաջին մրցանակը, իսկ 2014-ին հաղթող է ճանաչվել Ֆրայբուրգի ջութակահարների միջազգային մրցույթում:
Ռոզեն Ֆիլիպենսը նվագում է Ստրադիվարիուսի 1727 թվականին կերտած “Barrere” ջութակով, որը նրան տրամադրել է «Էլիզ Մատիլդե» հիմնադրամը: