Ռայնհարդ Զեեհաֆերը ծնվել է Մագդեբուրգում: Իբրև դիրիժոր,
կոմպոզիտոր և դաշնակահար սովորել է Լայպցիգում և Վայմարում՝
Կուրտ Մազուրի և Ռոլֆ Ռոյտերի ղեկավարությամբ: Որպես դիրիժոր
կատարելագործվել է Լեոնարդ Բերնսթայնի և Օտմար Սյուտների մոտ:
1980-ին արժանացել է «Ֆելիքս Մենդելսոն» մրցանակի: Բեռլինի
Komische Oper թատրոնում նրա բեմելը կայացել է «Մադամ Բաթերֆլայ»
օպերայով, որից հետո դարձել է այս թատրոնի դիրիժորը` համագործակցելով հայտնի ռեժիսորների և խորեոգրաֆների հետ.
Հարրի Կուպֆեր, Յոախիմ Հերց, Թոմ Շիլինգ և այլք: 1989ին Զեեհաֆերը
դարձել է Գյորլիցի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը և
գլխավոր դիրժորը:
1991-ին Գլորլիցի օպերային թատրոնի ղեկավար Վոլֆ-Դիթեր Լուդվիգի
հետ հիմնել է մշակութային EUROPERA նախագիծը, որի
գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր մինչև 1998-ը:
Նույն թվականին հիմնել է Europa Philharmonie-ն, որի երաժշտական
ղեկավարն էր մինչև 2013-ը:
1994-2000-ին Ռայնհարդ Զեեհաֆերը եղել է Սաքսոնիայի պետական
երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, իսկ 2000-2006-ին
ստանձնել է Հունդիսբուրգի ամրոցում անցկացվող Միջազգային
ամառային երաժշտական ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը:
2014-ից Սաքսոնիա-Անհալտ երկրամասի “Altmark Festspiele”
Որպես հրավիրյալ դիրիժոր Ռայնհարդ Զեեհաֆերը հանդես է գալիս
տարբեր օպերային թատրոններում, միջազգային փառատոներում և
նվագախմբերի հետ. Դրեզդենի Staatskapelle, Լայպցիգի Gewandhaus
Orchestra, Վայմարի Staatskapelle, Dresden Philharmonic, Robert Schumann
Philharmonie, Ֆրանկֆուրտի Brandenburg State Orchestra, Leipzig Symphony Orchestra, Berlin Konzerthaus Orchestra, Arthur Rubinstein Philharmonic Lodz, Israel Sinfonietta, Borusan Istanbul Philharmonic Orchestra, PKF — Prague Philharmonia, Janacek Philharmonic Orchestra, և բազմաթիվ այլ նվագախմբեր Չինաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում:
Որպես օպերային դիրիժոր Ռայնհարդ Զեեհաֆերը ղեկավարել է ավելի
քան 40 օպերաների մոտ 800 բեմականացումներ: Նրա երկացանկը ներառում է բարոկկո երաժշտությունից մինչև ժամանակակից
ստեղծագործություններ, ինչպես նաև օպերաների պրեմիերաներ.
Բոհեմ, Տոսկա, Տրավիատա, Կախարդական սրինգ, Ֆիգարոյի
ամուսնությունը, Այսպես են վարվում բոլոր կանայք, Օթելլո,
Ազատ հրաձիգը, Ռիգոլետտո, Տուրանդոտ և այլ օպերաներ:
Իբրև դաշնակահար և կամերային երաժիշտ հյուրախաղերով հանդես է
եկել Ֆրանսիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Չեխիայում,
Սլովակիայում և Իտալիայում՝ Բեռլինի օպերայի մենակատարների հետ,
Դրեզդենի Semperoper-ում, Վայմարի Staatskapelle-ում, Լայպցիգի
Gewandhaus Quartet-ի և հայտնի գերմանացի դերասանների հետ:
Որպես կոմպոզիտոր Ռայնհարդ Զեեհաֆերը ստեղծագործում է տարբեր
ժանրերում և ոճերում: Բացի կամերային և օպերային գործերից գրել է
նաև սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք գլխավոր տեղ են
գրավում նրա երկացանկում: Զեեհաֆերի նվագախմի համար գրած
նշանակալի գործերից է Առակը («Parable») ըստ Լեսսինգի Նաթան
իմաստուն գործի, Վեց վարիացիաները, Դաշնամուրային
տրիոն, Կվինտետը, Ամադեուս-ֆանտազիան և այլ
ստեղծագործություններ:
2007-ին վերականգնել է գերմանական առաջին Դափնե օպերան, որը
կորցվել էր Երեսունամյա պատերազմի ժամանակ:
2009-2012-ին Զեեհաֆերը եղել է Գերմանիայի SAP սիմֆոնիկ
նվագախմբի ռեզիդենտ-կոմպոզիտորը:
2010-ին Ռայնհարդ Զեեհաֆերին շնորհվել է Gellert Prize, Գերմանիայում
իրականացված նշանակալի ստեղծագործական գործունեության
համար: