Ջորջ Կրիմպերիսը Աթենքի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի (NSO) տրոմբոննեևի խմբի կոնցերտմայստերն է (2011-ից) և Աթենքի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ավարտել է Ռոտերդամի Codarts Արվեստների համալսարանը (պրոֆեսորներ՝ Յորգեն վան Ռյեն, Պիեռ Վոլդերս) և Աթենքի Ֆիլիպոս Նակասի համալսարանը: Նա տրոմբոնահարների ազգային և միջազգային մրցույթների 1-ին մրցանակակիր է (Summer Academy Corfu, Remington Competition և այլ մրցույթներ) և միջազգային փառատոների մասնակից: Կրիմպերիսը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. Rotterdam Philharmonic Orchestra, Radio Chamber Orchestra (Նիդեռլանդներ), Israel Philharmonic Orchestra, International Mahler Orchestra, Malta Philharmonic Orchestra, World Orchestra of Jeunesses Musicales և այլ նվագախմբեր: Հանդես է եկել հեղինակավոր համերգասրահներում. Berlin Philharmonie, Վիեննայի Musikverein, Նյու Յորքի Carnegie Hall, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Պեկինի Մեծ համերգասրահ, Շանհայի Մեծ թատրոն և այլ համերգասրահներ:
Ջորջ Կրիմպերիսը Melos Brass կվինտետի անդամ է: