«Թուդորաքեն իր սերնդի ամենաօժտված ջութակահարներից է»:
Ժան-Ժակ Կանտորով
Ջորջե Թուդորաքեն Orchester Philharmonique Royal de Liège (OPRL) նվագախմբի կոնցերտմայստերն է և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ “Leader”-ը: Ջութակ սկսել է նվագել 5 տարեկանից Ստեֆան Գեորգիուի և Մագդալենա Ուրսուի մոտ՝ Բուխարեստի Դինու Լիպատիի անվան Արվեստների ազգային քոլեջում: 2007-ին կրթությունը շարունակել է Փարիզի Conservatoire National Supérieur de Musique et de Danse-ում՝ Ժան-Ժակ Կանտորովի և Սվետլին Ռուսևի մոտ: Ջութակ մասնագիտությամբ ավարտել է ուսումը՝ արժանանալով Առաջին մրցանակի, ինչպես և Առաջին մրցանակ է ստացել կամերային երաժշտության դասընթացն ավարտելիս (դասատու՝ Իտամար Գոլան):
Միջազգային մրցույթների հաղթող է. Ռոդոլֆո Լիպիցերի, Կոլմարի, Ֆլեյմի, Բուխարեստի մրցույթներ և մասնակցել է Թագուհի Եղիսաբեթի մրցույթին (2015): Նրա ելույթը այս մրցույթի կիսաեզրափակիչում արժանացել է հանդիսատեսի և քննադատների բարձր գնահատանքին:
Որպես հրավիրյալ մենակատար և կոնցերտմայստեր մասնակցել է London Symphony Orchestra, London Philharmonic, BBC Philharmonic, BBC Symphony, City of Birmingham Symphony Orchestra, Orchestre Philharmonique de Radio France, Orchestre National de Lyon, Բեռլինի Deutsches Sinfonie-Orchester, the Քյոլնի WDR Sinfonieorchester, Տուլուզի Orchestre Capitole, Բորդոյի Orchestre National, Վալենսիայի օպերայի և այլ նվագախմբերի ելույթներին:
Համագործակցել է հեղինակավոր դիրիժորներ Սըր Սայմոն Ռեթլի, Զուբին Մետայի, Վալերի Գերգիևի, Բերնարդ Հայթինկի, Անտոնիո Պապպանոյի, Ռիկարդո Շայիի, Կիրիլ Պետրենկոյի, Ջանանդրեա Նոզեդայի, Մյունգ-Վուն Չանգի և այլ դիրիժորների հետ:
Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում. Բեռլինի Ֆիլհարմոնիկ, Փարիզի ֆիլհարմոնիկ, Համբուրգի Elbphilharmonie, Վիեննայի Musikverein, Լոնդոնի Barbican Hall, Royal Albert Hall, Բուխարեստի Atheneum Hall, Ամստերդամի Concertgebouw, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Sala São Paulo, Բուենոս Այրեսի Teatro Colón և այլ սրահներում:
Կամերային երաժշտության ջատագով Ջորջե Թուդորաքեն համագործակցել է Մենահեմ Պրեսլերի, Թոմաս Զեհետմայերի, Սվետլին Ռուսևի, Դավիդ Գրիմալի, Լորենցո Գատտոյի, Դավիդ Քոհենի, Վլադիմիր Մենդելսոնի, Իտամար Գոլանի և այլ անվանի երաժիշտների հետ:
Ջութակահարին գրավում է նաև դիրիժորության ասպարեզը, որտեղ նրա դեբյուտը կայացել է Bucharest Symphony Orchestra-ի հետ: Դրան հաջորդեցին դիրիժորական ելույթները Լիեժի Royal Philharmonic Orchestra-ի և Կառլովի Վարիի սիմֆոնիկ նվագխմբի հետ (Չեխիա):
Ջորջե Թուդորաքեն Նամուրի Երաժշտության և մանկավարժութան ինստիտուտի Ջութակի դասարանի առաջատար պրոֆեսոր է: Պարբերաբար վարպետության դասեր է վարում Եվրոպայում և Ասիայում: Նա նաև մի քանի հայտնի մրցույթների ժյուրիի անդամ է. Arthur Grumiaux Competition (Բրյուսել), Ysaÿe Competition (Լիեժ) և այլ մրցույթներ:
Թուդորաքեի՝ Ֆիլիպ Բոեմանսի Ջութակի կոնցերտի ձայնագրությունը՝ Լիեժի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Գերգելի Մադարասի հետ արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում հինգ Diapason մրցանակներ հայտնի ֆրանսիական հրատարակչությունից:
Ջորջե Թուդորաքեն նվագում է “Ex Grumiaux” ջութակով՝ կերտված Տոմազո Բալեստրիերիի կողմից 1770-ին: Այն տրամադրել է Royal Baron Fondation Grumiaux հիմնադրամը: