Ջիյուն Լին Բեռլինի Staatskapelle-ի կոնցերտմայստերն է: BBC Music Manazine ամսագիրը նրան բնորոշել է որպես «հնչեղ ձայներանգով, վիրտուոզային տեխնիկայով և էներգետիկ ազդեցիկ կատարման տեր երաժիշտ»:
Վերջերս նա շահել է Կառլ Նիլսենի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակը: Դրան նախորդել են Դավիդ Օյստրախի անվան մրցույթի և Windsor String Competition (2015)-ի 1-ին մրցանակները:
Ջիյուն Լին սկսել է իր մենակատարային գործունեությունը հանդես գալով մի շարք հայտնի նվագախմբերի հետ. Philharmonia Orchestra, Orchestre National de Belgique, Orquesta de Valencia, Swedish Chamber Orchestra, Korean Symphony Orchestra, ինչպես և Պոզնանի, Սեուլի և այլ ֆիլհարմոնիկ նվագախմբեր:
2018-19թթ. համերգաշրջանում տեղի է ունեցել ջութակահարուհու բեմելը Բեռլինի Staatskapelle-ի հետ՝ Դանիել Bարենբոյմի ղեկավարությամբ, ինչպես և մենահամերգը Բեռլինի Pierre Boulez համերգասրահում:
2018-ին Ջիյուն Լին իրականացրել է իր դեբյուտային ձայնագրությունը Քորնգոլդի և Նիլսենի Ջութակի կոնցերտների, որը արժանացել է BBC Music Magazine և Gramophone Magazine ամսագրերի «5 աստղ» և ‘Editor’s Choice’ գնահատականներին: Նրա հաջորդ ալբոմը կոչվում էր «Մյութոսներ» և ընդգրկում էր Շիմանովսկու, Բարտոկի, Ստրավինսկու և Ռավելի դուետային գործերը: Gramophone ամսագիրը այս ալբոմը անվանել է «Լիի հերթական հիանալի նվաճումը»… :
Կամերային երաժշտության ջատագով Ջիյուն Լին մասնակցել է բազմաթիվ փառատոների. Verbier Festival, Tanglewood Music Festival, Kronberg Festival, Hamburg Chamber Music Festival և այլ փառատոներ: Ելույթներ է ունենում նաև Boulez Ensemble կազմում՝ անվանի երաժիշտներ Սըր Անտոնիո Պապանոյի, Ֆրանսուա-Քսավիեր Ռոթի, Յորգ Վիդմանի և Դանիել Բարենբոյմի հետ:
Ջիյուն Լին ծնվել է Սեուլում: Ջութակ սկսել է սովորել չորս տարեկանից: Կրթությունը ստացել է Korean National University of Arts-ում և Բեռլինի Hochschule für Musik “Hanns Eisler” -ում՝ Կոլյա Բլախերի ղեկավարությամբ:
Լին նվագում է Լանդոլֆիի կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Համբուրգի Deutsche Stiftung Musikleben-ը: