Ջեսիկա Նայլսի լայն երկացանկն ընդգրկում է օպերաներից մինչև կամերային դասական ստեղծագործություններ, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Սակայն, նա մասնավորապես հայտնի է իր բարոկկո երկացանկով՝ Les Arts Florissants և ACRONYM հնագույն երաժշտության անսամբլների հետ իր ելույթներով:
Ջեսիկա Նայլսը հանդես է եկել մի շարք հեղինակավոր փառատոներին. Festival de Printemps (2020, 2021); Aspen Music Festival; Internationale Händel Festival; Festival Dans les Jardins de William Christie և այլ փառատոներ:
Նայլսի օպերային առաջատար դերերի թվում են. Սյուզանը՝ «Ֆիգարոյի ամուսնություն», Ցերլինան «Դոն Ջովաննի», Ադինա «Սիրո ըմպելիք», Արմիդա` Հենդելի «Ռինալդո»; Սանդրինա՝ Հայդնի L’infedeltá delusa և այլ դերերգեր:
Երգչուհին ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցը: Նա մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է. Peter Menin Prize, William Schuman Prize, the Kovner Fellowship և Սենթ Լուիսի օպերայի Gaddes Career Award: Ջեսիկա Նայլսը սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ՝ հանդես գալով նրանց օպերաներում, հոգևոր կանտատներում և երգաշարերում: