Դիրիժոր Ջեսիկա Քոտտիսը լայն ճանաչում է ստացել իր
բովանդակալից ծրագրերով և ոգեշունչ կատարումներով:
Օժտված է հանդիսատեսի հետ կապ հաստատելու իր ունակությամբ:
Քոտտիսը համարվում է Ավստրալիայի ամենահայտնի դիրիժորներից
մեկը:
Վերջերս տեղի են ունեցել նրա ելույթները London Symphony Orchestra,
Royal Philharmonic Orchestra, Danish Radio Symphony Orchestra, Royal
Danish Opera, Oslo Philharmonic, Prague Radio Symphony Orchestra,
Singapore Symphony, Sydney Symphony, Los Angeles Philharmonic,
Կանադայի National Arts Centre Orchestra, BBC Scottish Symphony
Orchestra, Դուբլինի National Symphony Orchestra, Orchestre National de
Bordeaux, Royal Opera House, Covent Garden նվագախմբերի հետ և
հեղինակավոր BBC Proms համերգաշարում:
Ձայնագրություններ է կատարել BBC, ABC և Decca Classics
ֆիրմաներում:
2023-2024 համերգաշրջանում տեղի են ունեցել Ջեսիկա Քոտտիսի
առաջնախաղային ելույթները Opera Australia-ի, Luxembourg
Philharmonic-ի, Melbourne Symphony Orchestra-ի և Միլանի Orchestra i
Pomeriggi Musicali նվագախմբի հետ: Նախատեսված են նրա
ելույթները Իռլանդիայի National Symphony Orchestra-ի, Օտտավայի
National Arts Centre Orchestra-ի, Ռումինիայի Radio Symphony-ի,
Պրագայի Radio Symphony Orchestra-ի հետ և Aldeburgh Festival-ում:
2023-ից Քոտտիսը համագործակցում է Շվեդիայի Västerås Sinfonietta-
ի հետ,իսկ երեք համերգաշրջան շարունակ հանդիսանում է
Canberra Symphony Orchestra-ի (CSO) գեղարվեստական ղեկավարը և
գլխավոր դիրիժորը: Կոտտիսի ղեկավարությամբ այս
նվագախումբը իրագործել է մի քանի կարևոր և մրցանակներ
շահած նախաձեռնություններ, որոնց թվում են ավստրալացի
կոմպոզիտորներին՝ իր պատվերով գրված նոր
ստեղծագործությունների կատարումներ:
Ջեսիկա Քոտտիսի հետաքրքրությունների կենտրոնում է 19-21դդ
երաժշտությունը: Այս համերգաշրջանում դիրիժորը կատարելու է Բերգի, Բրամսի, Մալերի, Բեթհովենի, Սիբելիուսի, Էլգարի, Ռ.Շտրաուսի, Մենդելսոնի և Յանաչեկի ստեղծագործությունները:
Բարձր գնահատականի են արժանացել Քոտտիսի ռոմանտիկական
երկացանկի մեկնաբանումները: Այդ կատարումներից հիշատակման արժանի են Պաուլ Ռուդերի «Սպասուհու պատմությունը» բեմադրությունը՝ Դանիայի թագավորական օպերային թատրոնում, Ջոն Ադամսի « Քլինգհոֆֆերի մահը» բեմադրությունը Norrlandsopera-ում և Լորա Բոուլերի «Կապույտ կինը» օպերան Covent Garden օպերային թատրոնում:
Ջեսիկա Քոտտիսը մեծացել է Հարավ-Արևելյան Ավստրալիայում՝ իր
ընտանիքին պատկանող ֆերմայում:
Պատանեկան հասակից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել դասական երաժշտության, գիտության և բնության նկատմամբ:
Վարպետության դասեր է անցկացրել Royal Philharmonic Society-ում
և Լոնդոնի Royal Academy of Music-ում, ինչպես և դասընթացներ է
վարել Royal Opera House-ում՝ երիտասարդ տաղանդավոր կին
դիրիժորների համար: Բազմազան է նրա հասարակական
գործունեությունը. Նոր երաժշտության և Nonclassical ֆիրմայի
խորհրդի անդամ, “Tait Memorial Trust for Young Australians”
կազմակերպության նախագահ: Քոտտիսը նաև հաճախ ելույթներ է ունենում BBC ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ արվեստի շուրջ քննարկումներով:
Ջեսկիա Քոտտիսը իր գործունեության վաղ շրջանում եղել է
երգեհոնահար և սովորել է Փարիզում՝ պրոֆ. Մարի-Քլեր Ալենի
մոտ: Սակայն, դաստակի վնասելու հեևանքով, հետագայում
մասնագիտացել է որպես դիրիժոր՝ Լոնդոնի Royal Academy of Music-
ում, Քոլին Մեթըրսի և Սըր Քոլին Դեվիսի ղեկավարությամբ:
Այնուհետև, աշխատել է որպես BBC Scottish Symphony Orchestra-ի և
Sydney Symphony Orchestra-ի ասիստենտ-դիրիժոր,
համագործակցելով անվանի դիրիժորներ Սըր Դոնալդ Ռանիքլզի,
Չարլզ Դյութուայի և Վլադիմիր Աշկենազիի հետ:
Մաեստրո Կոտտիսը արժանացել է մի շարք մրցանակների և
պարգևների: 2019-ին The Times պարբերականը Կոտտիսին շնորհել
է “Classical Face to Watch” անունը:
Վերջերս Քոտտիսը արժանացել է Թագավորական երաժշտական
ակադեմիայի հրավիրյալ անդամի և Ավստրալիայի ազգային
համալսարանի երաժշտական բաժնի հրավիրյալ պրոֆեսորի
կոչումներին:
Ջեսիկա Քոտտիսը ապրում է Լոնդոնում և Ստոկհոլմում:
Նրա նախասիրությունների թվում է հետաքրքրությունը
թիթեռնիկների հանդեպ: