Առաջին կատարումը Պետերբուրգ, 1888, դիրիժոր` հեղինակ: Չայկովսկուն մշտապես հուզող ՙմարդը և ճակատագիրը՚ թեման իր ցայտուն մարմնավորումն է ստացել հատկապես նրա վերջին երեք սիմֆոնիաներում: Թիվ 5 սիմֆոնիայի բնորոշ միջոցներից է նախաբանի մռայլև չարագույժ թեման, որը տարբեր ձևափոխումներով հնչում է բոլոր չորս մասերում` ֆինալում լիովին վերաիմաստավորվելով և ստանալով հաղթական, լուսավոր, կենսահաստատ բնույթ: 1-ին մասի դրամատիկական բախումներից հետո գրավիչ է 2-րդ մասի լուսավոր քնարականությունը և 3-րդ մասի հուզախառն վալսը ( որը փոխարինելու է գալիս ավանդական սկերցոյին): Իր այս ստեղծագործությամբ Չայկովսկին նոր բարձրության է հասցնում իր նախասիրած փիլիսոփայական սիմֆոնիայի ժանրը: