Առաջին կատարումը` 1875, Բոստոն, դիրիժոր` Բ.-Ն. Լանգ, մենակատար` Հանս Բյուլով, որին և նվիրված է Կոնցերտը: Չայկովսկու այս գլուխգործոցը զարմանալի ներդաշնակությամբ միավորում է զարգացման հզոր թափը և մտերմիկ քնարականությունը: Դա յուրատեսակ սիմֆոնիա է` դաշնամուրի և նվագախմբի համար: Որպես իրավահավասար մրցակիցներ հանդես են գալիս մենակատարը և նվագախումբը: Ողջ ստեղծագործությունը ներթափանցված է ռուսական և ուկրաինական ժողովրդական երգերի դարձվածքներով: Բեթհովենի, Շոպենի, Շումանի և Լիստի դաշնամուրի կոնցերտներից հետո Չայկովսկին տվեց այս ժանրի իր ուրույն մեկնաբանումը: