Պոլ-Էմանուել Թոման 2010-ից Թուրինի Classica Italiana Orchestra-ի երաժշտական ղեկավարն է, իսկ 2012-ից՝ Ֆրանսիայի Menton Music Festival-ի գեղարվեստական ղեկավար: Նա Orchestra Filarmonica del Piemonte-ի Առաջին հրավիրյալ դիրիժորն է (Իտալիա):
2018-19-ին նշանակալի էին նրա ելույթները Toulouse National Orchestra-ի, Kanazawa Orchestra Ensemble-ի (Ճապոնիա) և Royal Northern Sinfonia-ի հետ:
Պոլ-Էմանուել Թոման ներգրավված է տարբեր կրթական ծրագրերում և իրականացնում է նոր օպերաների համաշխարհային պրեմիերաներ:
Ներկա համերգաշրջանը նշանավորվել է Rouen Opera House-ում (Ֆրանսիա)՝ Հենրի Սոգեյի “Tistou les pouces verts” օպերայի նրա կատարումով:
Պոլ-Էմանուել Թոման մասնակցել է Ռոբերտ Ալանյայի «Շեքսպիրյան աստղեր» ծրագրի եվրոպական հյուրախաղերին՝ Բեռլինում, Munich Philharmonie-ում, Ֆրանկֆուրտի Alte Oper-ում, Զալցբուրգի Festpielhaus-ում և Հռոմի Սանտա Չեչիլիա ակադեմիայում:
Դիրիժորի օպերային երկացանկն ընդգրկում է «Տրավիատա», «Օթելլո», «Տոսկա», «Քույր Անջելիկա», «Գեղջկական ասպետություն», «Լյուչիա դի Լամերմուր», «Սիրո ըմպելիք», «Դոն Պասկուալե», «Սևիլյալ սափրիչը», «Նորմա», «Ռիգոլետո», «Կարմեն» (ավելի քան 30 բացօթյա ներկայացում) և այլ օպերաներ: Պոլ-Էմանուլ Թոման միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է:
Պոլ-Էմանուել Թոման ելույթներ է ունեցել Leven Philharmonic Orchestra-ի , Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պարմայի Orchestra Filarmonica-ի, Թյուրինգիայի ֆիլհարմոնիկի և Բեռլինի ֆիլհարմոնիկի Stadt Oper Choir-ի, Orchestra della Citta di Ferrara-ի, Սան Ռեմոյի Orchestra Sinfonica-ի, Նիցցայի Orchestre Philharmonique-ի, Մոնտե Կառլոյի Orchestre des Solistes-ի, Սալուցցոյի Orchestra dell Accademia Filarmonica-ի,Պաուի Orchestre Symphonique-ի, Կաննի Orchestre Symphonique-ի, Հռոմի Orchestra Filarmonica Giuseppe Tartini-ի, Պիեմոնտի Filarmonica Orchestra-ի, Royal Northern Sinfonia-ի և այլ հայտնի նվագախմբերի հետ:
Պ.-Է.Թոման ավարտել է Փարիզի National Supérieur de Musique et de Danse (CNSMDP) կոնսերվատորիան: Կատարելագործվել է Բելգիայի Conservatoire Royal de Liège-ում: