Անգլիական The Times պարբերականը Շառոն Բեզալիին բնութագրել է որպես «Աստծո շնորհը ֆլեյտային»:
2019-ին Շառոն Բեզալին BBC Music Magazine-ի կողմից որակավորվել է որպես «Աշխարհի լավագույն ֆլեյտահար»: Նա Փարիզի կոնսերվատորիան ավարտելիս արժանացել է Առաջին մրցանակի: Նրա դասատուներն են եղել Ալեն Մարիոնը և Ռեյմոն Գիյոն: Շառոնը բազմակողմանի գործունեություն է վարում որպես մենակատար ֆլեյտահար՝ հանդես գալով նաև Camerata Salzburg նվագախմբի հետ Շանդոր Վեգի ղեկավարությամբ: Շառոնի Դեբյուտը կայացել է Israel Philharmonic Orchestra-ի հետ 14 տարեկանում Զուբին Մեթայի ղեկավարությամբ:
Լինելով BBC Radio 3-ի Նոր Սերնդի արտիստների թվում, Շառոն Բեզալին եղել է Հաագայի Residentie Orkest-ի հրավիրյալ արտիստը:
Արժանացել է Կաննի Classical Awards և Echo Klassik հեղինակավոր մրցանակներին: Նրա վարպետությամբ ոգեշնչված հայտնի կոմպոզիտորները Շառոնին են նվիրել իրենց ստեղծագործությունները, այդ թվում 20 կոնցերտներ:
Այս գործերը ի թիվս ֆլեյտայի երկացանկի այլ ստեղծագործությունների Շառոն Բեզալին կատարում է առաջնակարգ նվագախմբերի հետ, անվանի դիրիժորների ղեկավարությամբ, աշխարհի հեղինակավոր համերգասրահներում. BBC Proms, Sydney Opera House, Vienna Musikverein, Suntory Hall, Carnegie Hall և այլ սրահներ:
Շառոն Բեզալին բազմաթիվ ալբոմներ է ձայնագրել BIS Records-ում, որոնք արժանացել են երաժշտական ամսագրերի բարձրագույն գնահատականին:
Մոցարտի սոլ մաժոր կոնցերտը, Պուլենկի Սոնատը (Ռոլանդ Բրոյտիգամի հետ), BBC Music Magazine-ի կողմից ընտրվել են որպես «Լավագույն ձայնագրություն» (2019, 2020): Շառոն Բեզալիի կատարողական վարպետությունը և շնչառության առանձնահատկությունները ապահովում են նրա մեկնաբանությունների բարձր որակը: Frankfurter Allgemeine Zeitung թերթը նրան համեմատել է Դավիդ Օյստրախի և Վլադիմիր Հորովիցի հետ:
2018-ից Շառոն Բեզալին դասավանդում է Շվեդիայի Royal Academy of Music-ում: