Շառլ Դյություան 2017-ին արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնց թվում է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի Ոսկե մեդալը:
Ներկայումս հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորը:
Եղել է London Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
32 տարի շարունակ համագործակցել է Philadelphia Orchestra-ի հետ և յուրաքանչյուր համերգաշրջանում հանդես է եկել Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի և Լոս Անջելեսի նվագախմբերի հետ: Ինչպես նաև մշտապես համագործակցել է Լոնդոնի, Բեռլինի, Փարիզի, Մյունխենի, Մոսկվայի, Սիդնեյի, Պեկինի, Հոնգ Կոնգի, Շանհայի և Տոկիոյի նվագախմբերի հետ:
Նա կատարել է ավելի քան 200 ձայնագրություններ, որոնց համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երկու Grammy մրցանակ:
25 տարի անընդմեջ Շառլ Դյություան եղել է Montreal Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը: 1991-2001-ին նա եղել է Orchestre National de France-ի գեղարվեստական ղեկավարը: 1996-ին նշանակվել է Տոկիոյի NHK Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Ներկայումս նա հանդիսանում է այս նվագախմբի Պատվավոր գեղարվեստական ղեկավարը:
Շառլ Դյություան եղել է Ճապոնիայի Sapporo Pacific Music Festival-ի և Miyazaki International Music Festival-ի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև Գուանգժուի (Չինաստան) Summer Music Academy-ի, Սեուլի Lindenbaum Festival-ի (Հարավային Կորեա) գեղարվեստական ղեկավարը:
2009-2017-ին հանդիսացել է Verbier Festival Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը, որի Պատվավոր դիրիժորն է ներկայումս: Դյություան 32 անգամ համերգներով հանդես է եկել Չինաստանում, որտեղ իրականացրել է Ստրավինսկու «Սրբազան գարնան», Բրիտտենի «Պատարեզմական ռեքվիեմի», Ռ. Շտրաուսի «Էլեկտրա» և «Սալոմե» օպերաների չինական պրեմիերաները:
Տակավին 20 տարեկանում Դյություան Հերբերտ ֆոն Կարայանի կողմից հրավիրվեց ղեկավարելու Vienna State Opera թատրոնը: Այդ ժամանակից որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է նաև Լոնդոնի Covent Garden, Նյու Յորքի Metropolitan Opera, Բեռլինի Deutsche Oper, Rome Opera, Բուենոս Այրեսի Teatro Colon և այլ օպերային թատրոնները:
2014-ին Շառլ Դյություային շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award հեղինակավոր մրցանակը:
Որպես պատմության, հնագիտության, քաղաքագիտության, արվեստի, ճարտարապետության ջատագով, Շառլ Դյություան ճանապարհորդել է աշխարհի 196 երկրներում: