Առաջին կատարումը՝ Սանկտ Պետերբուրգ, 1887թ., դիրիժոր՝ հեղինակ: Այս ստեղծագործությունը իր կայուն տեղն ունի սիմֆոնիկ նվագախմբերի երկացանկում: Սկզբնական տարբերակում ծրագրված էր իբրև «Ֆանտազիա» մենանվագող ջութակի և նվագախմբի համար: Հիմքում ընկած են բուն իսպանական մեղեդիներ՝ «Իսպանական ժողովրդական պարեր» ժողովածուից: Վերջնական տարբերակում նույն նյութը օգտագործվել է նվագախմբային հնգամաս սյուիտում. մասերի հերթականությունն է. Ալբորադա (1) — վարիացիաներ – Ալբորադա (2) – Գիտանա – Ֆանդանգո (մասերը իրար են հաջորդում առանց ընդմիջման: Գործիքավորման չգերազանցված վարպետ Ռիմսկի-Կորսակովը լայնորեն օգտագործել է սիմֆոնիկ նվագախմբի հնարավորությունները՝ պատասխանատու մենանվագ կադենցիաներ հանձնարարելով տարբեր գործիքներին (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, տավիղ, հարվածային գործիքներ և այլն): Մենանվագող գործիքների թվում առանձնանում է ջութակը: