Նորայր Նազարյանը 2021թ.-ի հոկտեմբեր ամսից հանդիսանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրենը:
Նազարյանը 2006-2008թթ. աշխատել է որպես տնօրենի օգնական «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում, որը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնությունում և Ֆրանսիայի Հանրապետությունում «Հայաստանի տարի» միջոցառումները: 2008-2011թթ. որպես փոխտնօրեն աշխատել է «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ում, 2011-2018 թթ. եղել է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն, ինչպես նաև 2018 թ.-ի հունիսից իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
2018 թ. դեկտեմբերի 18-ին Նորայր Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
2007 թ. Ն.Նազարյանն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի, իսկ 2011 թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2015 թվականին ՀՀ նախագահի կողմից ստացել է Երախտագիտության մեդալ:
Որպես գլխավոր մենեջեր մասնակցել է ‹‹Այց առաջին քրիստոնյա երկիր›› Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից ‹‹System of a Down›› խմբի համերգի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կազմակերպմանը: