Ն. Լուգանսկին ՌԴ Ժողովրդական արտիստ է, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Նա Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար է և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Յուրաքանչյուր տարի նա շուրջ 100 համերգ է նվագում բոլոր մայրցամաքների հեղինակավոր համերգասրահներում:
Լուգանսկին ծվել է 1972-ին՝ Մոսկվայում: Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում նրա դասատուներն էին պրոֆեսորներ Տատյանա Նիկոլաևան և Սերգեյ Դորենսկին: Նա հինգ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է և Չայկովսկու անվ. մրցույթի հաղթող (Մոսկվա, 1994թ.): Ն. Լուգանսկին աշխատակցել է լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլ երկրներում (դիրիժորներ Ե. Սվետլանով, Յու. Տեմիրկանով, Գ. Ռոժդեստվենսկի, Վ. Գերգիև, Ն. Պլետնյով, Վ. Պետրենկո, Կ. Մազուր, Լ. Սլատկին և շատ ուրիշներ):
Կամերային համերգներում նրա գործընկերներն են Վ. Ռեպինը, Լ. Կավակոսը, Ի. Ֆաուստը, Մ. Մայսկին և բազմաթիվ այլ անվանի արտիստներ: Լուգանսկին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի և այլ երկրների հեղինակավոր փառատոների մշտական մասնակից է: Ձայնագրություններ է կատարել տասնյակ ֆիրմաներում: Նրա թողարկած ալբոմները արժանացել են միջազգային մրցանակների: Ն. Լուգանսկու նվագացանկն ընդգրկում է շուրջ 50 դաշնամուրային կոնցերտ և տարբեր ժամանակաշրջանների և ոճերի բազում այլ գործեր: