Ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ ստուդիան: Ներկայումս սովորում է Երևանի կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժնի մագիստրատուրայում (պրոֆ. Ս.Կոլոսարյանի դասարան): 2018-ից Երևանի օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի մենակատար է:
Վարպետության դասեր է առել Teatr Wielki-ի վոկալի հայտնի դասատու Դեյլ Ֆինդլինգից, ինչպես և ՀՀ վաստակավոր արտիստներ Գևորգ Հակոբյանից և Հովհաննես Այվազյանից:
2019-ի հոկտեմբերին Ռոսինիի «Ճամփորդություն դեպի Ռեյմս» օպերայում Նավասարդը հանդես է եկել Անտոնիոյի դերերգով: Նույն թվականի մայիսին օպերան կատարվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Մկրտիչ Բաբաջանյան): 2019-ին «Նոր անուններ» փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել նույն նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):
2020-ին Անկորի դերերգով մասնակցել է «Oedipus in the District» ժամանակակից օպերայի demo շնորհանդեսին:
2016-ին հաղթող է ճանաչվել Բուլղարիայի “Sofia Grand Prix” միջազգային փառատոնում:
2017-ին 1-ին մրցանակ է շահել Պորտուգալիայի “Da Serra sa Estrella” միջազգային փառատոնում:
2019-ին Ռուսաստանի Դելֆյան խաղերում Նավասարդին շնորհվել է Բրոնզե մեդալ:
2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին:
2019-ին արժանացել է Ռուսաստանի ֆեդերացիայի «Վյատսկոյե» միջազգային փառատոնի 2-րդ մրցանակին:
2019-ին ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է Տարվա լավագույն ուսանող տիտղոսը:
2021-ին Խոսե Կարերաս Գրան Պրի միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի (Մոսկվա) և Fiorenza Cedolins առցանց միջազգային մրցույթի (Իտալիա) Հատուկ մրցանակների:
2021-ին կայանալու է Նավասարդ Հակոբյանի բեմելը Երևանի օպերային թատրոնի «Պայացներ» (Սիլվիո) և «Տրավիատա» (Ժերմոն) օպերաներում: