Ամերիկյան մեցցո սոպրանո Մոյրա Թերիզ Քարմեկը 2022 թվականի Operalia մրցույթի 3-րդ մրցանակի դափնեկիր է: Opera News պարբերականը նրան որակել է որպես «հնչեղ մեցցո սոպրանոյի տեր երգչուհի՝ վառ մետաղական երանգով»:
Մոյրա Թերիզ Քարմեկը մի շարք մրցույթների դափնեկիր է և հաղթող. Metropolitan Opera Eric and Dominique Laffont Competition, Björn Eklund Scholarship օպերային հիմնադրամ (2022), Glenn and Ginger Flournoy մրցանակ՝ Mary J. Smith Singer of the Year Competition (2022), Ֆլորիդայի տարածաշրջանի Laffont Competition-ի հաղթող, Rochester International Voice Competition-ի Առաջին մրցանակ (2019), Gerda Lissner Foundation Lieder/Song Competition (2019) Խրախուսական մրցանակ, Friends of Eastman Opera Aria Competition (2018)՝ Երկրորդ մրցանակ:
Քարմեկը ավարտել է Կոլորադոյի համալսարանի փիլիսոփայության և երաժշտության ֆակուլտետի բակալավրիատը, ինչպես և Master’s աստիճան է ստացել վոկալի և գրականության ասպարեզում՝ Eastman School of Music-ում:
2022/23թթ. համերգաշրջանը նշանավորվել է Քարմեկի եվրապական հյուրախաղերով և Բեռլինի Deutsche Oper-ի բեմելով՝ Կարմենի դերերգով: Նույն թատրոնում նախատեսված են նրա ելույթները Ռիգոլետտո օպերայում (Ջովաննա/Մադդալենա), Դոն Քիշոտում (Դուլսինեա) և այլ օպերաներում: Կկայանա նաև երգչուհու բեմելը Santa Fe Opera-ում:
2023-ին տեղի կունենա Մ. Քարմեկի բեմելը Կարնեգի Հոլլում՝ հանրահայտ սոպրանո Ռենե Ֆլեմինգի վոկալ ստուդիայի համերգում:
Ընդարձակ է երգչուհու երկացանկը: