Մաքսիմ Նովիկովը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է: Նա դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների փայլուն մեկնաբանն է, որնցից շատերի պրեմիերաների իրագործողն է:
Մ. Նովիկովը երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում (1989-1993) և Մոսկվայի կոնսերվատորիայում (1993-1998) պրոֆ. Յուրի Բաշմետի ղեկավարությամբ:
Որպես մենակատար Մ. Նովիկովը հանդես է եկել Սվետլանովի անվան սիմֆոնիկ նվագախմբի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, Orchestra Excellence (Իտալիա), Orchester der Niederschlesischen Philharmonie, Jelenia Gora (Հիրշբերգ), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Կառլ Մեծի անվան եվրոպական նվագախմբի, Շենջենի սիմֆոնիկ նվագախմբի և այլ նվագախմբերի հետ:
Մենահամերգներով հանդես է եկել Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային սրահում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ սրահում, Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիայի Մեծ սրահում, Մարիինյան թատրոնի համերգասրահում, Արամ Խաչատրյան համերգասրահում, Բեռլինի Ernst-Reuter-Saal-ում:
Մաքսիմ Նովիկովը համագործակցել է Կիրիլ Պետրենկոյի, Սերգեյ Կռիլովի, Սվետլանա Նավասարդյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Ռուդինի, Բորիս Անդրիանովի, Դենիս Շապովալովի, Էն Շաոյի, «Կուսս» կվարտետի և այլ հայտնի երաժիշտների հետ:
Կոմպոզիտորներ Տոլիբխոն Շախիդին, Գեորգի Պելեցիսը, Վաչե Շարաֆյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աննա Սեգալը, Ռոբերտո դի Մարինոն, Աննա Վեյսմանեն, Մ. Նովիկովին են նվիրել ալտի համար գրված իրենց ստեղծագործությունները:
Մաքսիմ Նովիկովի և Վալենտինա Բորիսովայի STANZA դուետը հաղթող է հանդիսացել Վ. Դուլովայի անվան 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնում (2011):
Մ. Նովիկովը Լատվիայի Spring Music Academy փառատոնի հիմնադիրն է (2012): Նրա թողարկած Vi O La CD-ն արժանացել է Gramophone ամսագրի բարձր գնահատանքին:
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի հետ Մաքսիմ Նովիկովը նախաձեռնել է մի քանի միջազգային նախագծեր, որոնք արժանացել են մասնագետների հավանությանը:
Մ. Նովիկովը նվագում է Էնրիկո Չերուտիի կերտած ալտով: