Ծնվել է Մոնրեալում: Մարկո Պարիսոտտոն իրավամբ համարվում է Կանադայի առաջատար դիրիժորներից մեկը, որն իր պատվավոր տեղն ունի միջազգային ասպարեզում: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով բարձր գնահատանքի: Պարիսոտտոն 7 միջազգային դիրիժորական մրցույթների Առաջին մրցանակակիր է: 1997-ին այս շարքը համալրվել է ևս մեկ մրցույթով. Besançon International Competition, որտեղ դիրիժորն արժանացել է Grand Prix և Prix du Public մրցանակների:
Մրցանակների թվում են նաև Ճապոնիայի Tokyo International Conductors’ Competition-ի, Constantin Silvestri Competition-ի (Ռումինիա) և Antonio Pedrotti (Իտալիա) մրցույթների գլխավոր մրցանակները: Մ. Պարիսոտտոն համագործակցել է հայտնի նվագախմբերի հետ: Երկու տասնամյակ նա հանդիսանում է Ontario Philharmonic նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 2013-ին Պարիսոտտոն ընտրվել է Jalisco Philharmonic-ի երաժշտական ղեկավարը: Նրա նվիրված աշխատանքը նպաստել է այդ նվագախմբի միջազգային ճանաչմանը: Նվագախումբը բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի, ԱՄՆ-ի երկրների հեղինակավոր համերգասրահներում, ինչպես և ձայնագրություններ կատարել SONY Classical ֆիրմայում: 1999-ին Շանհայի Մեծ թատրոնում կայացած Կանադաչինական համագործակցությանը նվիրված համերգում Մարկո Պարիսոտտոյի ելույթից հետո վերջինս նշանակվել է Shanghai Symphony Orchestra-ի գեղարվեստական խորհրդատու՝ այս պաշտոնում աշխատելով մինչև 2003 թվականը: Իր հագեցած գործունեության ընթացքում Մ. Պարիսոտտոն ղեկավարել է բազմաթիվ հայտնի նվագախմբեր. Orchestre Symphonique de Montréal, Philharmonia Orchestra of London, Orchestra Sinfonica di Milano “La Verdi”, Orchestra Haydn di Bolzano, New Jersey Symphony, Toronto Symphony, Calgary Philharmonic, Edmonton Symphony, Orquesta Filarmónica de Bogotá, Busan Philharmonic, Osaka Philharmonic, Tokyo Symphony, Seoul Philharmonic, Louisiana Philharmonic և այլ նվագախմբեր:
Մ. Պարիսոտտոն մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների. Evian, Menton, Besançon, Festival Cervantino, Wieniawski International Festival (Լեհաստան), May Festival of Guadalajara, Ջալիսկոյի Festival of Opera, Նյու Յորքի Skaneateles Festival, Busan Maru International Music Festival, Bolzano Festival; օպերային փառատոներ՝ Montreal Opera, Shanghai Opera, Opera Giuseppe Verdi di Trieste և այլ փառատոներ: Երաժշտական կրթությունը ստացել է որպես ջութակահար և դաշնակահար:
Դիրիժորության դասեր է առել անվանի դիրիժորներ Լեոնարդ Բերնսթայնից, Լեոնարդ Սլատկինից, Չարլզ Բրյուկից, Յուրի Տեմիրկանովից և Գեորգ Տինտներից:
Նախնական դիրիժորական կրթությունը ստացել է Րաֆֆի Արմենյանի ղեկավարությամբ՝ Մոնրեալի Conservatoire de Musique du Québec-ում: