Մարիա Բարակովա, մեցցո սոպրանո
Ծնվել է Կեմերովոյում: Երաժշտական կրթությունը ստացել է
Նովոսիբիրսկի Ա.Մուրովի անվան երաժշտական քոլեջում և
Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում:
2017–2021թթ. հանդիսացել է Ռուսաստանի Մեծ թատրոնի
երիտասարդական օպերային ծրագրի անդամ (գեղ.ղեկ. Դմիտրի
Վդովին):
Մասնակցել է Գլինկայի անվան միջազգային XXVI մրցույթին՝
շահելով 1-ին մրցանակ և Արխիպովայի անվան Հատուկ մրցանակ:
Բարակովան նաև «Bravo» միջազգային մրցանակի դափնեկիր է՝
«Տարվա հայտնություն» անվանակարգում:
2019-ին Մարիա Բարակովան մասնակցել է Չայկովսկու անվան
միջազգային XVI մրցույթին` շահելով 1-ին մրցանակ և Ոսկե մեդալ:
Դափնեկիրների համերգում նա ելույթ է ունեցել Մարիինյան
թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի
ղեկավարությամբ:
2020-ին Մարիան Պեզարոյի փառատոնում կատարել է Մելիբեի
դերերգը Ռոսսինիի «Ուղևորություն դեպի Ռեյմս» օպերայում: Դա նրա
արտասահմանյան առաջին բեմելն էր:
2020-21 համերգաշրջանում տեղի է ունեցել Մարիայի բեմելը
Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմում՝ Ռիմսկի-Կորսակովի «Սադկո»
օպերայում՝ Լյուբավայի դերակատարումով: Նույն թվականին
Բարակովան հանդես է եկել Ջյունանուշի դերերգով համանուն
օպերայում՝ Նովոսիբիրսկի օպերային թատրոնում:
2022-23 համերգաշրջանում Մարիա Բարակովան իրականացրել է մի
շարք կարևոր բեմելներ հայտնի օպերային թատրոններում.
Մետրոպոլիտեն, Լա Սկալա, Վիեննայի օպերային թատրոն,
Վալլոնիայի թագավորական թատրոն, Օմանի թագավորական
օպերային թատրոն և այլն: