Ծնվել է 2010-ին Պերմում, որտեղ 5 տարեկանից սովորել է տղաների
երգչախմբային կապելլայում: 2020-ին ծնողների հետ տեղափոխվել է
Մոսկվա, որտեղ ներկայումս սովորում է Գնեսսինների անվան
միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում (ՌԴ
Վաստակավոր արտիստ Բորիս Բերեզովսկու դասարան): Լեվ
Բակիրովը միջազգային մրցույթների դափնեկիր է և Գրան Պրի
մրցանակակիր, ինչպես և Ռուսաստանի Ազգային նվագախմբի Մեծ
ստուգատեսի ֆինալիստ և պատանի տաղնադների
Համառուսաստանյան «Синяя птица» մրցույթի հաղթող:
2021-ի սեպտեմբերին Լեվ Բակիրովը՝ շվեյցարական Serge Rachmaninoff
հիմնադրամի աջակցությամբ և ArtDialog Festival-ի (Շվեյցարիա)
հրավերով մենահամերգով հանդես եկավ Բիլ/Բյենում և
Ս.Ռախմանինովի շվեյցարական «Սենար» առանձնատանը: 2023-ին
Բակիրովը նվաճել է Գրան Պրի և Հատուկ մրցանակ «Աչքի ընկնող
կատարման համար», որը սահմանել էր «Yangtze River»
դաշնամուրային ընկերությունը Ռախմանինովի անվան Պատանի
կատարողների I միջազգային մրցույթում (Մեծ Նովգորոդ):
Լեվ Բակիրովը հանդիսանում է Վլադիմիր Սպիվակովի միջազգային
բարեգործական հիմնադրամի, Շվեյցարիայի «Սերգեյ Ռախմանինով»
և Իվետտա Վորոնովայի «Նոր անուններ» բարեգործական
հիմնադրամների կրթաթոշակառու: