Ծնվել է Բեռլինում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Դրեզդենի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբում:
Լայպցիգում սովորել է Քրիստիան Պոլցերի մոտ, Մանհայմում՝ Ռուդոլֆ Պիերնեյի մոտ: Հետագա ուսման ընթացքում համագործակցել է Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի և Թոմաս Քվաստհոֆի հետ:
Թոբիասը միջազգային մրցույթների հաղթող է. Պյորտշահի Brahms Contest, Բայրոյթի Cantilena Song Contest և Թոմաս Քվաստհոֆի “Das Lied” մրցույթ:
Որպես մեներգիչ Թոբիասը հանդես է եկել անվանի դիրիժորների ղեկավարությամբ (Ֆիլիպ Հերեվեգե, Հանս Քրիստիան Ռադեման, Հելմուտ Ռիլլինգ, Հերբերտ Բլումշտեդ, Թեոդոր Կունենտզիս և այլք): Մշտապես մասնակցում է փառատոների. Salzburg Festival, Prague Spring, Festival de la Chaise-Dieu, Festival d’Aix-en-Provence, Leipzig Bach Festival, Händel Festivals in Halle և Musikfest Stuttgart:
Թոբիաս Բերնդտի բազմակողմանի երկացանկն ընդգրկում է Մոնտեվերդիից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում Բախի, Հենդելի, Բրամսի և Մենդելսոնի օրատորիալ գործեր: Ի թիվս բազմաթիվ օպերային ելույթների, Թոբիասը հանդես է գալիս նաև մեներգի ժանրում: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հարավային Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում. Չինաստանում, Ճապոնիայում և Հյուսիսային Կորեայում: Թողարկվել են CD-ներ նրա ձայնագրություններով: Թ. Բերնդտի ելույթները հեռարձակվել են ռադիոյով: