Ընկերներ

«Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է դեռևս 1991թ.։
Այսօր, ունենալով նոր հնարավորություններ, «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» վերածնված կազմակերպությունն իր առաքելությունն է շարունակում՝ երաժշտարվեստը որպես արժեք ընդունող և ընկալող անհատներին համախմբելով Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շուրջ և նպաստելով հայկական մշակույթի կատարելագործմանը։ 
Կազմակերպության նպատակն է խթանել մեզանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի և դասական երաժշտության մշակութային արժեքի ընկալումը և գիտակցումը։