Ավարտել է Լոնդոնի Royal Academy of Music-ը, որտեղ նրա դասախոսներն էին Քրիստոֆեր Էլթընը, Մարիա Կուրսիոն և Հեմիշ Միլնը: 1997-ին հաղթող է ճանաչվել Լոնդոնի միջազգային Դաշնամուրային մրցույթում, որին հաջորդեց պայմանագիրը Naxos ֆիրմայի հետ: 1999-ին թողարկվել է նրա դեբյուտային CD-ն՝ Սեզար Ֆրանկի ձայնագրություններով: Էշլի Վոսը Leeds Piano Competition-ի մրցանակակիր է և BBC Ռադիո 3-ի “New Generation Artist”:
Դաշնակահարը ելույթներ է ունեցել Wigmore Hall, Carnegie Hall, Վիեննայի Konzerthaus և այլ հայտնի համերգասրահներում: Որպես մենակատար հանդես է եկել BBC-ի նվագախմբերի, Philharmonia, Orchestre National de Lille, Վիեննայի կամերային նվագախմբի, Slovak Philharmonic-ի , Hong Kong Philharmonic-ի, RLPO, Bournemouth Symphony-ի և այլ հանրահայտ նվագախբերի հետ (դիրիժորներ՝ Սայմըն Ռեթըլ, Օսմո Վանսկա, Դոնալդ Ռունիքըլս, Իլան Վոլկով, Վասիլի Սինայսկի և ուրիշներ):
Համագործակցել է Սըր Թոմաս Ալենի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Անջելա Գեորգիուի և այլ երաժիշտների հետ Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հոբելյանին նվիրված համերգում, որը հեռարձակվել է ուղիղ եթերով:
2008-ին կայացել է Վոսի դեբյուտը BBC Proms համերգաշարում:
Հաջողությամբ են կայացել նրա համերգները Մելբուրնում և Հարավային Ամերիկայի քաղաքներում:
Տարբեր ֆիրմաներում կատարած նրա ձայնագրություններն արժանացել են Gramophone և այլ բարձր մրցանակների:
Կամերային երաժշտության ասպարեզում Էշլի Վոսը հանդես է եկել Միցուկո Ուչիդայի, Սարա Չանգի, Սթիվեն Իսերլիսի, Էմանուել Պայուի, Մաքսիմ Ռիսանովի, Ռիչարդ Գուդեի, Guarneri Quartet-ի, Beaux Arts Trio-ի և այլ անվանի երաժիշտների հետ:
Էշլի Վոսը հեղինակավոր միջազգային փառատոների մասնակից է. Pharos (Կիպրոս), Bath, Ako (Ճապոնիա), Cheltenham, Kuhmo, Mecklenburg, Gstaad, City of London, Ravinia, Marlboro (ԱՄՆ) և այլ փառատոներ:
Էշլի Վոսը Trio Apaches-ի համահիմնադիրն է:
2016-ին Էշլի Վոսը Մեթյու Թրասլերի հետ հիմնադրել է Mash Production կազմակերպությունը՝ նպատակ ունենալով իրագործել նորարարական նախագծեր: Համագործակցել է նաև դիրիժոր Կարլ Դեվիսի, Chaplin Foundation-ի, Մեծ Բրիտանիայի մշակութային կազմակերպությունների հետ (ֆիլմերի համատեղ թողարկում, շոու ծրագրեր, երեխաներին հասցեագրված նախագծեր և այլն):
2007-2018-ին Էշլի Վոսը եղել է Lincolnshire International Chamber Music Festival-ի գեղարվեստական ղեկավարը:
2008-2018-ին եղել է Royal College of Music-ի պրոֆեսորը, իսկ 2018-ի սեպտեմբերից Royal Northern College of Music-ի դաշնամուրային դասընթացների բաժնի փոխտնօրենն է: