Շվեդական և շվեյցարական սոպրանո Էլիսաբեթ Մայերը այս համերգաշրջանում առաջնախաղային ելույթով հանդես է եկել Ֆիորդիլիջիի դերերգով Այսպես են վարվում բոլոր կանայք օպերայում՝ Ուպսալայի Stadsteater-ում և Պամինայի դերերգով՝ Կախարդական սրինգը օպերայում՝ Royal Swedish Opera-ում:
Նախորդ համերգաշրջանում Էլիսբեթի հիշատակելի ելույթների թվում է Էլիզաբեթը Դոն Կառլոս-ում (Ստոկհոլմի Folkoperan):
Մասնակցել է օպերաների համերգային կատարումներին. Karolinas sömn և այլ օպերաներ:
2020/21թթ. Էլիսաբեթը որպես մեներգչուհի հանդես է եկել Նոբելյան մրցանակաբաշխության արարողությանը Ֆորեի Requiem-ում՝ Swedish Radio Symphony Orchestra-ի հետ:
Նախորդ համերգաշրջանում Էլիսաբեթը հանդես է եկել Դոննա Էլվիրայի դերերգով Դոն Ջովաննի օպերայում՝ Շվեդիայի Norrlandsoperan թատրոնում: Նա նաև երգել է Մանդայի դերերգը ժամանակակից կոմպոզիտոր Յոհան Ուլլենի Kärleksmaskinen օպերայում:
Էլիսաբեթ Մայերը որպես հրավիրյալ արտիստ ելույթ է ունեցել Royal Swedish Opera-ի մի շարք բեմադրություններում:
Դերերգերի թվում են. Մինա՝ Դրակուլա օպերա, Պամինա` Կախարդական սրինգը, Դոննա Աննա` Դոն Ջովաննի, Օլիմպիա, Անտոնիա և Ջուլիետտա Հոֆմանի՝ Հեքիաթներ, Մյուզետտա` Բոհեմ, Գրետել` Հենզել և Գրետել, Արբատե՝ Մոցարտի Միհրդատ, Ջիներվա՝ Հենդելի Արիոդանտե և այլ դերերգեր:
2010-ին Էլիսաբեթ Մայերը ավարտել է Ստոկհոլմի Royal College of Music-ը և University College of Opera-ն: Ուսումը շարունակել է Ամստերդամի Dutch National Opera Academy-ում: Սովորելու տարիներին կատարել է տարբեր օպերային դերերգեր. Սյուզաննա՝ Ֆիգարոյի ամուսնությունը, Մանոն՝ Մասնեի համանուն օպերա, Ջուլիետտա՝ Բելլինիի Մոնտեքի և Կապուլետտի, Ադինա Սիրո ըմպելիք, Պոպպեա Բրիտտենի՝ Պոպպեայի թագադրումը, Հելենա Բրիտտենի Ամառային գիշերվա երազ և այլ դերերգեր:
Մասնակցել է բազմաթիվ օրատորիալ գործերի կատարմանը. Բախ՝ Matthaus Passion, Johannes Passion, Սուրբ Ծննդյան օրատորիա, Jauchzet Gott, Մագնիֆիկատ, Բրիտտենի Les Illuminations, Ֆորեի Requiem, Մոցարտի Requiem, Mass c-moll, Բրամսի Գերմանական Ռեքվիեմ, Հայդնի Աշխարհի արարումը, Տարվա եղանակներ, Kleine Orgelmesse և Missa Brevis in F, Հենդելի Մեսսիա և Սողոմոն, Մենդելսոնի Paulus և այլ գործեր:
Էլիսաբեթ Մայերը արժանացել է հեղինակավոր մրցանակների և ստացել կրթաթոշակներ: