Էըրոն Շիհընը ճանաչված է որպես բարոկկո երկացանկի հայտնի կատարող: Նա հաջողությամբ ելույթներ է ունենում ինչպես օպերային, այնպես էլ կամերային ժանրերում:Բոստոնի Վաղ երաժշտության փառատոնում Կարպենտիերի La Descente d’Orphée aux Enfers օպերայի ձայնագրության համար 2015-ին արժանացել է GRAMMY մրցանակի՝ Լավագույն օպերային ձայնագրություն անվանակարգում:
Ընդարձակ է Շիհընի օպերային երկացանկը:
Բորիս Գոդունով, Ապպոլոն, Ակտեոն, Աքիս և այլ դերերգեր:
Էըրոն Շիհընը միջազգային հեղինակավոր փառատոների մշտական մասնակից է. Tanglewood Festival, Lincoln Center, Concertgebauw, Théâtre des Champs-Élysées, Gran Teatro Nacional del Perú, Beethoven Festival Warsaw, Boston Symphony Hall, Musikfestspiele Postdam Sanssouci, Royal Opera at Versailles, Washington National Cathedral, վաղ երաժշտության փառատոներ Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Վանկուվերում, Հյուստոնում, Վաշինգտոնում և այլուր:
Շիհընը հայտնի է օրատորիալ իր հարուստ երկացանկով (Բախ, Հենդել, Մոնտեվերդի, Հայդն, Մոցարտ և այլ կոմպոզիտորներ):