Հյուսիսային Օսիայի-Ալանիայի հանրապետության
Ժողովրդական արտիստ (2022) Ծնվել է Վլադիկավկազում: 2004-ին ավարտել է Վլադիկավկազի Արվեսների ուսումնարանը, իսկ 2011-ին՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Լեոնիդ Կորչմարի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան):
Աշխատել է Սանկտ Պետերբուրգի տարբեր նվագախմբերի հետ, որոնց
թվում. Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ,
Կապելլայի և Մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբեր, ինչպես և
Բելառուսի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ և այլ
կոլեկտիվներ: 2010-2015-ին եղել է Մինվոդիի ֆիլհարմոնիայի
ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը
(ներկայումս Սաֆոնովի անվան Հյուսիս-կովկասյան պետական
ֆիլհարմոնիա): Զաուրբեկ Գուգկաևը Մարիինյան թատրոնում
ղեկավարում է ֆիգարոյի ամուսնությունը, Դոն Ժուան,
Կախարդական սրինգ, Սևիլյան սափրիչ, Սիրո ըմպելիք,
Ռուսլան և Լյուդմիլա, Եվգենի Օնեգին, Իոլանտա, Ձյունանուշը, Մոցարտ և Սալյերի, Անմահ Կաշչեյը, Ոսկե աքաղաղ, Ստրավինսկու Սոխակը, Պրոկոֆևի Սեր երեք նարինջներին, Պատերազմ և խաղաղություն, և այլ օպերաներ: Գուգկաևը հանդես է գալիս նաև սիմֆոնիկ համերգներով: