Դորոթեա Հերբերթ, սոպրանո (Գերմանիա)
Գերմանացի սոպրանո Դորոթեա Հերբերթի արտիստիզմը բազմիցս ոգևորել է երաժշտական քննադատներին: Դորոթեան հանդիսանում է վագներյան ընկերության մրցույթի ֆինալիստ (2014) և վագներյան կրթաթոշակառու: Երգչուհին Մյունխենի «Ռիխարդ Շտրաուս» կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ուսանողներից էր, որ ընդգրկվել է Young Student Programme ծրագրում: Ուսումը շարունակել է Լոնդոնի Trinity College of Music-ում՝ այն ավարտելով Guildhall School of Music & Drama-ում և Royal Welsh College of Music & Drama-ի օպերային ստուդիայում: Համագործակցել է Քարդիֆի Ուելս Ազգային օպերային թատրոնի հետ: Նրան աջակցել է Leverhulme Foundation-ը: Դորոթեան մասնակցել է անվանի երգչուհիների վարպետության դասընթացներին. Քրիստա Լյուդվիգ, Աննա Տոմովա-Սինտով և այլք:
Վերջին տարիներին Դորոթեա Հերբերթը հաստատվել է եվրոպական օպերային թատրոններում:
Դերերգերի թվում են. Սենտա, Դոննա Աննա, Սալոմե, Ջրահարս, Լեոնորա («Ֆիդելիո»), Էվա («Նյուրնբերգյան մայստերզինգերներ»), Էլզա, Ռոզալինդե, Էլիզաբեթ («Դոն Կառլոս»), Ագաթա, Քրիսոտեմիս, Արաբելլա և այլ դերերգեր: 2016/17 համերգաշջանում կայացել են նրա ելույթները Bühnen Halle-ում Սենտայի դերերգով, Բրեմերհավենի օպերային թատրոնում, Մանհայմի Ազգային օպերային թատրոնում՝ Ամելիայի դերերգով («Պարահանդես-դիմակահանդես»):
2017-18 համերգաշրջանում Դորոթեան հանդես է եկել Քրիստոֆ Լոյի «Էլիանայի հրաշքը» բեմադրությունում (Deutsche Oper Berlin) և Դոննա Աննայի դերում («Դոն Ժուան») Մանհայմի Ազգային օպերային թատրոնում:
2018/19 համերգաշրջանում Դորոթեան կատարել է Ագաթայի դերը Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայում՝ Կառլսռուհեի Badisches Staatstheater-ում:
2019/20-ին Մյոնխենգլադբախի Theater Krefeld-ում կայացել է Դորոթեայի բեմելը Սալոմեի դերերգով: Նա նաև հանդես է եկել Գերհիլդեի դերերգով Վագների «Վալկիրիա» օպերայում՝ Ամստերդամի Dutch National Opera-ում (դիրիժոր՝ Մարկ Ալբրեխտ):
2019-ին տեղի է ունեցել Դորոթեայի բեմելը Դրեզդենի Semperoper-ում Եվայի դերերգով («Նյուրնբերգյան մայստերզինգերներ») նշանավոր Զալցբուրգի Զատկի փառատոնում (դիրիժոր՝ Քրիստիան Թիլեման):
2020-ին Theater Chemnitz-ում Դորոթեան կատարել է Ֆիդելիոյի դերերգը, ինչպես և Ջրահարսի դերերգը` արժանանալով բարձր գնահատանքի:
2020/21-ին նշանակալի էին երգչուհու ելույթները Theater an der Wien թատրոնում Ֆլորիանայի և Սինյորա Դուֆրեսնեի դերերգերով՝ Լեոնկավալլոյի «Զազա» օպերայում:
2021-ին Դորոթեան մասնակցել է Glyndebourne Festival-ին Ֆիդելիոյի դերերգով և համերգային կատարումով հանդես է եկել Զիգլինդեի դերերգով Դարմշտատի Staatstheater-ում, որին հաջորդեց Սալոմեի դերակատարումը Կրեֆելդի թատրոնում և Tiroler Landestheater-ում: Դորոթեան ելույթներ է ունեցել օպերետային գալաներում Մանհայմի Ազգային թատրոնում և Սենտայի դերում՝ Վագների «Թռչող հոլանդացին» օպերայում (Պրահայի պետական օպերային թատրոն):
2022-ին կայացել է երգչուհու բեմելը Վագների «Լոհենգրին» օպերայում՝ Էլզայի դերերգով Դարմշտատի Staatstheater-ում:
2022/23թթ. համերգաշրջանը ներառում է Դորոթեա Հերբերթի ելույթները Պրահայի, Կառլսռուհեի, Դրեզդենի և այլ օպերային թատրոններում: