2017-ին Դիրք Կաֆտանը նշանակվել է Բոննի Բեթհովեն նվագախմբի և oպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար:
2022/23թթ. ծրագրված համերգներից բացի Դիրք Կաֆտանը նույն համերգաշրջանում ղեկավարելու է Կուրտ Վայլի «Մահագոնի» և Ֆրանց Շրեկերի հազվադեպ կատարվող «Սատանայի երգը» օպերաները: Ծրագրված համերգաշարերում Դիրք Կաֆտանի հետ հանդես են եկել Մաթիաս Բրանդտը և Ռաֆիկ Շեմին, իսկ հետագայում նախատեսված են նրա համերգները Ջուլիա Ֆիշերի, Սունյի Մելլեսի, Աումա Օբամայի, Սելինա Օտտի, Դանիել Մյուլլեր Շոթի, Ալեքսանդր Թարոյի և Վլադիմիր Կամիների հետ: Ընդարձակ է Դիրք Կաֆտանի երկացանկը՝ Բեթհովենի սիմֆոնիաներից մինչև Լուիջի Նոնոյի “Intolleranza 1960”-ն և Լեհարի «Ուրախ այրին» օպերետը, ինչպես նաև տարբեր միջմշակութային նախագծեր: