Ինը տարի հանդես գալով Մյունխենի Bayerische Staatsoper օպերային թատրոնի կազմում, իռլանդացի տենոր Դին Փաուերը շուտով միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես մենակատար:
Ծնվել է Քլեյերքասլում (Իռլանդիա): Կրթությունը ստացել է Դուբլինում՝ Մերի Բրենանի և Մեյրիդ Հարլեյի մոտ՝ Royal Irish Academy of Music-ում և D.l.T. Conservatory of Music & Drama-ում: 2011-12-ին ավարտել է Bayerische Staatsoper-ի օպերային ստուդիան:
Դին Փաուերի վերջերս կայացած նշանակալի ելույթների թվում են նրա բեմելը Մադրիդի Teatro Real-ում (Կոմս Ելմեր` Արաբելլա), Salzburger Festspiele-ում (Գերարդո՝ Ջաննի Սկիկի, Վենդիտորե՝ Պուչինիի՝ Թիկնոցը, II Trittico, Տանհոյզեր օպերաներ), Irish National Opera-ում՝ Մոցարտ՝ Այսպես են վարվում բոլոր կանայք (Ֆերրանդո), The Dudamel Foundation-ի կողմից կազմակերպած Մոցարտի Ֆիդելիո օպերայի թատերականացված համերգային կատարմանը՝ Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:
2023/24 համերգաշրջանում Դինը ելույթ է ունեցել Cork Opera House-ում որպես Cara O’Sullivan Associate Artist, հանդես գալով Մոցարտի Կախարդական սրինգը օպերայում և Սուրբ Ծննդյան համերգում:
Օրատորիալ ժանրի գործերի հայտնի կատարող է Դին Փաուերը: Նրա երկացանկում են. Վերդիի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների Ռեքվիեմներ, Բախի՝ Սուրբ Ծննդյան Օրատորիա, Չարչարանքներ ըստ Հովհաննեսի, Կառլ Օրֆֆի՝ Կարմինա Բուրանա, Ռիբայի՝ Ստաբատ Մատեր, Հենդելի՝ Մեսիա:
Bayerische Staatsoper-ում Դին Փաուերը հանդես է եկել Թռչող հոլանդացին, Տանհոյզեր, Ձնե Թագուհին, Մանոն Լեսկո, Ֆիդելիո, Արիադնան Նաքսոսում, Կարմեն, Մակբեթ, Սալոմե և այլ օպերային բեմադրություններում:
Դին Փաուերը մասնակցել է միջազգային մի շարք հեղինակավոր փառատոների. Bayerische Staatsoper Festival, Glyndebourne Festival, Muenchner Opernfestspiele և այլ փառատոներ:
Փաուերը ելույթները կայացել են մի շարք օպերային թատրոններում. Opera de Lille, Ցյուրիխի Opernhaus, Irish National Opera, Վեքսֆորդի National Opera House, Դուբլինի Lyric Opera, Theatre des Champs-Elysees:
Որպես մենակատար Դին Փաուերը հանդես է եկել RTE Concert Orchestra, Prague Symphony Orchestra, Copenhagen Royal Chapel Choir, Jewish Chamber Orchestra Munich, Irish Baroque Orchestra, Bamberger Symphoniker և այլ անվանի նվագախմբերի հետ: