Դանիելե դի Բոնավենտուրան կոմպոզիտոր է, երաժշտական փոխադրումների հեղինակ և դաշնակահար-բանդոնեոնահար:
Ծնվել է 1966-ին Իտալիայի Մարկե շրջանի Ֆեռմո քաղաքում: Դասական երաժշտության ասպարեզում կրթությունը սկսել է 8 տարեկանում՝ ընտրելով դաշնամուր, թավջութակ իսկ հետագայում նաև կոմպոզիցիա և գործիքավորում:
Նա ստացել է կոմպոզիցիա մասնագիտության դիպլոմ: Իր գործունեության վաղ շրջանից նրան գրավել է իմպրովիզացիայի արվեստը: Լայն է նրա հետաքրքրությունների շրջանակը. դասականից մինչև ժամանակակից երաժշտություն, ջազից մինչև տանգո, ժողովրդականից մինչև ժամանակակից երաժշտություն: Նա նաև առնչվել է թատերական, կինո և պարային արվեստի ասպարեզներին:
Բոնավենտուրան միջազգային փառատոների մշտական մասնակից է.
Mediterranei Ռոչելլա Յոնիկայում 1987, 1988թթ.; Jazz & Image of Villa Celimontana (Հռոմ), Ravenna Jazz 2000, Clusone Jazz 2001, Biennale Arte Venice 2001; Sant’Anna Arresi Jazz 2004; Festival della Letteratura Mantova 2004 (Գրականության փառատոն, Մանտովա 2004), Cormòns 2005, Accademia Nazionale di Santa Cecilia Stagione Musica da Camera 2005-’06 (կամերային երաժշտության համերգաշրջան), Լոնդոնի Music Hall Festival և Royal Festival Hall; Olanda — Music Hall a Leeuwarden; Deutsches Jazz Festival; Berlin Jazz Festival; Իսպանիայի Festa de la Mercè a Barcellona; Կահիրեի Opera House a Il Cairo; Նորվեգիայի Olavsfestdagen a Trondheim; Ֆրանսիայի Festiva Berlioz, Jazz in Marciac; London Jazz Festival; Umbria Jazz edizione 2016, 2017, ինչպես նաև Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Մոլդովայի, Լատվիայի, Խորվաթիայի, Ալբանիայի, Սինգապուրի, Ճապոնիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի փառատոներ:
Բոնավենտուրան ձայնագրել և համագործակցել է Էնրիկո Ռավայի, Պաոլո Ֆրեսուի, Օլիվեր Լեյքի, Դեվիդ Մյուրեի, Միրոսլավ Վիտուշի, Ռիտա Մարկոտուլլիի, Դավիդ Լիբմանի, Թութս Թելեմանսի, Ֆլավիո Բոլտրոյի, Ջոան Բրեքինի, Գրեգ Օսբիի, Այրա Քոլմանի, Սինո Սալուցցիի, Խավիեր Ջիրոտտոյի, Պեպպե Սերվիլլոյի, Ջուզեպե Պիչոնիի, Պաոլո Վինաչչիայի, Առլիդ Անդերսենի, Տիցիանա Գիլիոնիի, Էլենա Լեդդայի և բազմաթիվ այլ հայտնի երաժիշտների հետ:
2003-ին Marchigiana Philharmonic Orchestra-ի պատվերով նա գրել է Բանդոնեոնի և նվագախմբի համար սյուիտ, որը իրականացվել է և ձայնագրվել Բոնավենտուրայի կողմից:
Դանիելե դի Բոնավենտուրան ձայնագրել է ավելի քան 80 ալբոմ տարբեր ֆիրմաներում. Via Veneto Jazz; Philology; Manifesto; Felmay; Amiata Records; Splasc(H); World Music; CCn’C Records; ECM, իսկ Harmonia Mundi ֆիրմայի համար ձայնագրել է Բանդոնեոնի և լարային կվարտետի համար գրված “Sine Nomine” ստեղծագործությունը (2010): 2005-ին Dodicilune ֆիրմայում ձայնագրվել է Բոնավենտուրայի “Canto alla terra” կվարտետը, իսկ 2006-ին Manifesto ֆիրմայում Բանդոնեոնի և նվագախմբի համար գրված սյուիտը:
Համագործակցել է Միրոսլավ Վիտուշի հետ “Universal Syncopation II” ալբոմի ձայնագրման շրջանակներում, որը թողարկվել է հայտնի գերմանական ECM Records ֆիրմայում՝ արժանանալով German Critics’ Prize-ին որպես տարվա ալբոմ: Նույն ֆիրմայում թողարկվել է նաև բանդոնեոնահարի մասնակցությամբ “Mistico Mediterraneo” (2011), “In Maggiore” (2015) ձայնասկավառակները և վավերագրական ֆիլմ “Musical figures on the run”: 2013-ին Պաոլո Ֆրեսուի Tuk Music ֆիրման թողարկել է Բոնավենտուրայի առաջին կրկնակի ալբոմը “Nadir” անվանումով, որի առաջին CD-ում նա ներկայանում է որպես բանդոնեոնահար, իսկ երկրորդում՝ դաշնակահար:
Որպես կատարող և կոմպոզիտոր Բոնավենտուրան՝ Պաոլո Ֆրեսուի հետ մասնակցել է Մաեստրո Էրմանո Օլմիի “The Meadows Will Come Back” ֆիլմի ստեղծմանը (2014): 2017-ին նա հանդես է եկել Ասիսիի տաճարում կայացած Սուրբ Ծննդյան համերգին Rai Symphony Orchestra-ի հետ, որը հեռարձակվել է RAI 1 հեռուստակայանով:
Դանիելե դի Բոնավենտուրայի մրցանակների թվում են.
· German Critics Prize 2007
· Orpheus Award 2010
· Orpheus Award 2011
· Furlo Jazz Award 2013
· Orpheus Award 2014
· Nomination David di Donatello 2014
· Grand Prix dell’Accademia Charles Cros 2017
· Orpheus Award 2019 “Altissima Luce” (Tuk Music) CD-ի համար
· Orpheus Award 2019 “Danse Memoire, Danse” (Tuk Music) CD-ի ձայնագրության համար
· Orpheus Award 2021