Դալի Գուցերիևան ռուս թավջութակահարների երիտասարդ սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է:
Նա հաղթող է ճանաչվել Ստանիսլավ Կնուշևիցկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթում, Բրյուսելի 2-րդ միջազգային մրցույթում և Օդինի միջազգային երաժշտական մրցույթում:
2022-ին նա բացարձակ հաղթող է ճանաչվել Մանչեստերի միջազգային մրցույթում և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության միջազգային մրցույթում:
Դալիի մոտակա ելույթներն ընդգրկում են համերգներ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, Սվետլանովի անվան պետական նվագախմբի հետ, Ռուսաստանի Ազգային նվագախմբի և Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ:
2021-22-ին տեղի են ունեցել Դալիի ելույթները Ստրասբուրգում (Ֆրանսիա)՝ Դավիթ Գերինգասի կամերային նվագախմբի հետ և նրա ղեկավարությամբ, Մոսկվայում՝ Ռուսաստանի Ազգային նվագախմբի հետ՝ մաեստրո Քերի-Լինն Ուիլսոնի ղեկավարությամբ և Նոր Օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Դանիել Օրենի ղեկավարությամբ:
2019-20-ին նշանակալի էին նրա համերգները հանրահայտ դիրիժոր Դանիել Օրենի և Սիլեզիայի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սանկտ Պետերբուրգում:
Նախորդ համերգաշրջանների ելույթների թվում են համերգները Դանիայի Թագավորական նվագախմբի հետ՝ Մոսկվայում, Լատվիայի փառատոնային կամերային նվագախմբի հետ՝ Ռիգայում և 4 համերգ Փարիզում, Բրյուսելում, Ամստերդամում և Լոնդոնում՝ Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Վլադիմիր Սպիվակով):
Հաճախ համագործակցելով Դավիդ Գերինգասի և Լիտվայի ֆիլհարմոնիայի կամերային նվագախմբի հետ, Դալի Գուցերիևան որպես մենակատար ելույթներ է ունեցել Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Չեխիայում, Իսպանիայում և Իտալիայում:
Դալին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում՝ պրոֆ. Գավրիշի ղեկավարությամբ և ապա Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆ. Ռոդենի դասարանում: Ինը տարեկանից Դալին սկսել է իր համերգային ելույթները Ռուսաստանում և արտերկրում:
Ծնվել է 1999-ին Մոսկվայում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել վեց տարեկանից: