Ծնվել է 1947-ին Գրացում (Ավստրիա): Ավարտել է Գրացի կոնսերվատորիան: Կատարելագործվել է Հռոմում՝ Ֆրանկո Ֆեռարայի և Վիեննայում՝ պրոֆ. Հանս Սվարովսկու ղեկավարությամբ:
1972-1980-ը աշխատել է Գերմանիայի տարբեր օպերային թատրոններում՝ մինչ Հանովերում և Դորտմունդում առաջին կապելմայստերի պաշտոն ստանձնելը:
Նոյհոլդը միջազգային մրցույթների դափնեկիր է. Ֆլորենցիա, 1-ին մրց., 1976, Սան Ռեմո “Marinuzzi” 1-ին մրց., 1976, Վիեննայի “Swarowsky”, 2-րդ մրց., 1977, Զալցբուրգի “Böhm”, 1-ին մրց., 1977 և Միլանի “Cantelli”, 3-րդ մրց., 1977:
Որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ղեկավարել է հետևյալ կոլեկտիվները. Teatro Regio di Parma (1981-1986), Orchestra Sinfonica “Arturo Toscanini”, Անտվերպենի Koninklijk Filharmonisch Orkest van Vlaanderen (1986-1990), Կառլսռուեի Badisches Staatstheater (1989-1995), Բրեմենի Theater der Freien Hansestadt (1995-2002), Orquesta Sinfonica de Bilbao (2008-2014): Ներկայումս հանդիսանում է Կիպրոսի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Զուգահեռաբար հանդես է եկել տարբեր երկրների հայտնի նվագախմբերի հետ. Wiener Philharmoniker, Wiener Symphoniker, Staatskapelle Dresden, Philharmonia Orchestra, Orchestre National de France, WDR Köln, mdr Leipzig, NDR Hamburg und Hannover, SWF Baden Baden, SDR Stuttgart, RSO Berlin, Gürzenich-Köln, HNPO Budapest, ORF, RAI, Orch. Sinf. Naz. Torino, Maggio Musicale Fiorentino, Orch. Teatro Mass. Palermo, Orch. Sinf. Siciliana, La Fenice Venezia, BBC-Cardiff, Capitole Toulouse, Bordeaux Aquitaine, Orchestre Philharmonic de Nice, Orch. Philh. Monte Carlo, RTVE Madrid, Real Orqu. Sinf. de Sevilla, Liceu Barcelona, Orqu. Sinf. de Madrid, Bilbao, San Sebastian, Tenerife, Gran Canaria, Granada, Gulbenkian, Malmö S.O., Singapore Symphony, Qatar, Malaysian, Shanghai, Tianjin, Hangzhou, Incheon, Masan, Changwon, Busan, Tokyo Philharmonic, Metropolitan, Yomiuri, Orquesta Sinfónica Nacional de Argentina, OFUNAM Mexico City, Guanajuato, Guadalajara, Ontario Philharmonic, ABC Australia Melbourne, Auckland Philharmonia և այլ նվագախմբեր:
Որպես օպերային դիրիժոր Նոյհոլդը համագործակցել է և հյուրախաղերով հանդես եկել անվանի օպերային թատրոնների հետ. Wiener Staatsoper, Scala Milano, Opernhaus Zürich, Staatsoper Dresden, Nationaltheater München, Berliner Staatsoper, Deutsche Oper Berlin, Komische Oper Berlin, Oper Leipzig, State Opera Budapest, Teatro Real Madrid, Opéra Monte Carlo, Chatelet, Opera National de Paris և այլ օպերային թատրոններ:
Գյունտեր Նոյհոլդը հեղինակավոր միջազգային փառատոների մասնակից է. Salzburger Festspiele, Vaticano — Beethoven Missa Solemnis – Eurovision, Festival de Radio France-Montpellier, Vlaanderen Festival, Biennale Venice, Bruckner-Fest St. Florian, Enescu Festival Bucarest, Musikfestspiele և Intern. Strauss Festival Dresden, Colorado Music-Festival, Granada Festival, Festival de Santander, Musika-Música Bilbao, Busan MARU և այլ փառատոներ:
Նոյհոլդը անցկացրել է բազմաթիվ վարպետության դասեր և եղել է միջազգային մրցույթների ժյուրիի նախագահ:
Նա ձայնագրություններ է կատարել մի շարք հայտնի ֆիրմաներում (Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի», Մալերի թիվ 1,2,3 սիմֆոնիաներ, Բրուքների Սիմֆոնիա թիվ 4, Բեռլիոզի «Ֆաուստի դատապարտումը», Վագների «Նիբելունգների մատանի» տետրալոգիա, Ստրավինսկի «Սրբազան գարուն», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերա և այլ ստեղծագործություններ: