Բրովցինի նվագացանկն ընդգրկում է 50-ից ավելի Ջութակի կոնցերտներ և հարյուրից ավելի կամերային ստեղծագործություններ, որոնց մի մասի առաջին կատարողն է հանդիսացել:
2008-ից Բրովցինը “Les Grands Interpretes” (Ժնև) և Spectrum Concerts (Բեռլին) կամերային համերգաշարերի մշտական մասնակիցն է:
Բորիս Բրովցինը ելույթներ է ունեցել Orchestre de la Suisse Romande, London Philharmonic, Warsaw Philharmonic, Royal Danish Orchestra, Ռուսաստանի Ազգային նվագախումբ, Berliner Rundfunk, São Paulo Symphony, Academie of St. Martin in the Fields, BBC Symphony, Philharmonie, Scottish Symphony Orchestra և բազմաթիվ այլ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Սըր Նեվիլլ Մարիներ, Վլադիմիր Յուրովսկի, Նեեմե Յարվի, Մարեկ Յանովսկի, Վասիլի Սինայսկի, Յան Պասկալ Տորտելիե, Միխայիլ Յուրովսկի, Գերդ Ալբրեխտ, Ալեքսանդր Վեդերնիկով, Մայքըլ Զանդերլինգ, Արվո Վոլմեր, Էնթոնի Վիթ և այլ անվանի դիրիժորներ):
Կամերային երաժշտության ջատագով Բորիս Բրովցինը համագործակցում է Յանին Յանսենի, Գիդոն Կրեմերի, Միշա Մայսկիի, Իտամար Գոլանի, Յուլիան Ռախլինի, Գերի Հոֆմանի, Կլեմենս Հագենի, Մաքսիմ Ռիսանովի, Դայշին Կաշիմոտոյի, Մարտին Ֆրյոստի, Նելսըն Գյորների, Դենիս Մացուևի և այլ անվանի երաժիշտների հետ: Նա Verbier-ի, Էդինբուրգի, Զալցբուրգի, Կամպոս դո Ջորդաոյի, Աննեսիի, Ուտրեխտի, Երուսաղեմի, Մոսկվայի «Декабрьские вечера», Բուխարեստի Enesco Festival և այլ հեղինակավոր փառատոների մշտական մասնակից է:
Բորիս Բրովցինը բազմաթիվ ձայնագրություններ է կատարել Decca, BIS, Onyx, Naxos և այլ հայտնի ֆիրմաներում:
Յանին Յանսենի հետ ձայնագրած Շուբերտի և Շյոնբերգի կամերային ստեղծագործությունների համար Բրովցինը արժանացել է ECHO Klassik մրցանակին, իսկ Բրամսի Կլարնետի կվինտետի ձայնագրության համար առաջադրվել է Gramophone մրցանակի: Բարձր են գնահատվել Իզայիի 6 Մենանվագ բոլոր սոնատների (2018) և Շուլհոֆի ստեղծագործությունների (2016) նրա կատարած ձայնագրությունները:
Բորիսը պատկանում է Բրովցին երաժշտական ընտանիքի չորրորդ սերնդին: Նրա առաջին դասատուն էր պապիկը, որն էլ իր հերթին սովորել է Մոսկվայի կոնսերատորիահում՝ Լև Ցեյտլինի և Աբրամ Յամպոլսկու դասարանում: Նույն կոնսերվատորիայի՝ Մարիա Գլեզարովայի դասարանն ավարտելուց հետո Բորիս Բրովցինը իր բեմելն է կատարել Լոնդոնի BBC Philharmonic նվագախմբի հետ: Լոնդոն տողափոխվելուց հետո կատարելագործվել է Դավիդ Տակենոյի ղեկավարությամբ՝ Գիլդհոլի Երաժշտության և Դրամայի դպրոցում: Նույն դպրոցում հետագայում Բրովցինը դասավանդել է 2010-2016 թվականներին, միաժամանակ հանդիսանալով Գրինվիչի Trinity College of Music-ի պրոֆեսոր: Նա վարպետության դասընթացներ է վարում տարբեր երկրներում: