Միջազգային համերգասրահների մշտական հյուր, 16 հեղինակավոր մրցույթների հաղթող Արտյոմ Դերվոյեդին իրավամբ անվանել են <Կիթառի արքա>: Նա ծնվել է Դոնի Ռոստովում: Կրթությունը ստացել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում, Սիենայի Կիջիանա ակադեմիայում և
Կոբլենցի կիթառի ակադեմիայում: Ելույթներ է ունեցել անվանի նվագախմբերի հետ՝ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Արտյոմի նվագացանկն ընդգրկում է կիթառի 33 կոնցերտ, այդ թվում Բեթհովենի Ջութակի կոնցերտի իր իսկ փախադրումը կիթառի և նվագախմբի համար: NAXOS, IDAGIO & Classical Music Awards ֆիրմաները թողարկել են Ա.Դերվոյեդի կատարմամբ ալբոմներ: D’Addario Russia և Yamaha Music Russia ֆիրմաները You Tube կայքով հեռարձակում են կիթառահարի վարպետության տեսադասերը:
Ա.Դերվոյեդը Ռուսաստանի կառավարության և Սպիվակովի միջազգային հիմնադրամի, ինչպես և Ռուսաստանի <Կատարողական արվեստ> հիմնադրամի կրթաթոշակառու է: Արտյոմը նվագում է D’Addario ֆիրմայի լարերով, օգտագործում է Nevatone միկրոֆոններ: Նա համարվում է Yamaha Music Russia ընկերության Դասական կիթառի առաջին արտիստը:
Ֆրանսիական Universe Guitare ամսագիրը Արտյոմ Դերվոյեդին անվանել է <Կիթառի արքա>: Նա 16 միջազգային մրցույթների հաղթող է: Ելույթներ է ունեցել համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում. Բեռլինի և Քյոլնի ֆիլհարմոնիա, Տոնհալլե և Էլբֆիլհարմոնի (Գերմանիա), Կարնեգի Հոլլ և Ջորդան Հոլլ (ԱՄՆ), Bunka Kaikan (Ճապոնիա), Չայկովսկու անվան համերգասրահ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ և այլ սրահներ: Դերվոյեդի նվագացանկն ընդգրկում է 33 կոնցերտ կիթառի և նվագախմբի համար, ինչպես և կամերային ծրագրեր և մենանվագ կիթառի ստեղծագործություններ՝ Վերածնության դարաշրջանից մինչև մեր օրերը:
Կիթառահարը ակտիվորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ:
Փոքր հասակում սիրելով կիթառը, Դերվոեդը դարձել է ռուս առաջին կատարողը, ով հաղթել է միաժամանակ երկու միջազգային մրցույթներում. Միքելե Պիտտալուգիի (Իտալիա) և Նորին մեծություն Արքայադուստր Քրիստինեի (Իսպանիա): NAXOS ֆիրմայում իրագործվել է ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված ալբոմի թողարկումը. ապա Կուբայի լեգենդար երաժիշտ Լեո Բրաուերի ստեղծագործությանը նվիրված ալբոմը: IDAGIO գերմանական ֆիրման թողարկել է կիթառահարի երրորդ ալբոմը, որն ընդգրկել է Իսպանիայի ավելի քան 500 տարիների երաժշտություն: Classical Music Awards ֆիրման թողարկել է <Պագանինի & Կոշկին> չորրորդ ալբոմը, որն ընդգրկել է Նիկիտա Կոշկինի <Մեգարոն> և Պագանինիի Մեծ կվարտետը և Մեծ սոնատը Կոշկինի փոխադրությամբ (կիթառի և լարային տրիոյի համար):
Այս բոլոր ալբոմները արժանացել են մամուլի բարձր գնահատանքի և միջազգային մրցանակների:
Արտյոմի վերջին նախագծերի թվում է նրա փոխադրումը կիթառի համար, որի հիմքում է ժամանակակից չինացի կոմպոզիտոր Տան Դունի <Նյու Շու: Կնոջ գաղտնի երգերը> գրված տավիղի,13 միկրոֆիլմերի և նվագախմբի համար: Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում կայացել է Պագանինիի <Գոսսա> կոնցերտի համաշխարհային պրեմիերան, որի հիմքում է Պագանինիի Մեծ սոնատը կիթառի և նվագախմբի համար: Կատարումը հեռարձակվել է <Культура> հեռուստաալիքով:
Արտյոմ Դերվոյեդը հեռուստառադիոյի մշտական հյուրն է: Նա դասավանդում է Գնեսինների անվան Ռուսաստանյան երաժշտական ակադեմիայում: D’Addario Russia և Yamaha Music Russia ֆիրմաները You Tube կայքով հեռարձակում են կիթառահարի վարպետության տեսադասերը:
Ա.Դերվոյեդը կիթառային երաժշտության Պոնոմարչուկի անվան <Ոսկե գրիֆ> կամերային փառատոնի հիմնադիրն է, ինչպես և Մոսկվայի <Կիթառի վիրտուոզներ> միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ փառատոների համերգները հեռարձակվում են ամբողջ աշխարհում և ընդգրկում են հրավիրյալ լավագույն արտիստների և դիրիժորների ելույթներ: 2016թ. փառատոնի բացմանը Դերվոյեդը Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ իրագործել է Բեթհովենի Ջութակի կոնցերտի սեփական փոխադրության պրեմիերան: Դրան հաջորդեցին Սթիվեն Գոսի <Վենետիկյան դիմակահանդես> ստեղծագործության և Ալեքսանդր Չայկովսկու Կիթառի կոնցերտի համաշխարհային պրեմիերաները:
Ա.Դերվոյեդը ծնվել է Դոնի Ռոստովում: Նրա առաջին դասատուներն էին Ս.Աննիկովը, Ե.Սվետոզարովան և Լ.Ռեզնիկը: Արտյոմը կատարելագործվել է Մոսկվայի Գնեսսինների անվան ռուսաստանյան երաժշտական ակադեմիայում (Ն.Կոմոլյատովի դասարան), ինչպես և Սիենայի <Կիջիանա> ակադեմիայում (Օսկար Գիլյիի դասարան) և Կոբլենցի Կիթառի ակադեմիայում՝ Անիելլո Դեզիդերիոյի դասարան:
Արտյոմ Դերվոյեդը Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սպիվակովի միջազգային հիմնադրամի, ինչպես և Ռուսաստանի <Կատարողական արվեստ> հիմնադրամի կրթաթոշակառու է: Արտյոմը նվագում է D’Addario ֆիրմայի լարերով, օգտագործում է Nevatone միկրոֆոններ: Նա համարվում է Yamaha Music Russia ընկերության Դասական կիթառի առաջին արտիստը:
Ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. Ռուսաստանի Ազգային նվագախումբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով), Ռուսաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Վլադիմիր Սպիվակով), Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Վլադիմիր Յուրովսկի), Ռուսաստանի պետական «Новая Россия» սիմֆոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Յուրի Բաշմետ), ինչպես և Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսրայելի և այլ երկրների լավագույն նվագախմբերի հետ: