Սպարտակ բալետը իրավամբ դասվում է 20-րդ դարի
բալետային երաժշտության գլուխգործոցների թվին:
Փորձառու լիբրետիստ Ն.Վոլկովը իր հերթին հենվում էր
Սպարտակի ախպստամբությանը վերաբերող քրոնիկային:
Իր բալետը անվանելով «հերոսական խորեոդրամա» Արամ Խաչատրյանը այն մարմնավորեց հին Հռոմի տեսարանների լայն ֆոնի վրա, ցույց տալով մի կողմից Հռոմի մեծահարութստների վերնախավի շվայտ գինարբուրքի տեսարանները, մյուս կողմից կրկեսամարտիկների արյունալի ելույթները կրկեսում, ստրուկներ ապստամբության վերելքի տեսարանները և պարտությունը և ամենակարևորը Սպարտակի հերասական կերպարը և վերամբարձ սերը Ֆրիգիայի հանդեպ:
Հայտնի են Սպարտակի բեմադրությունները Մարիինյան
թատրոնում (բալետմեյստեր Լեոնիդ Յակոբսոն), Մոսկվայի
թատրոնում (բալետմեյստեր՝ Ի.Մոիսեև) ապա և Յուրի Գրիգորովիչ, ինչպես և աննախադեպ հաջողություն ունեցող բեմադրությունները տարբեր երկրների թատրոններում:
Այսօր ներկայացվող Սպարտակի հատվածներումն իրար են հակադրվում մի կողմից սանձազերծ կրքերի տեսարանները Մարկոս Կրասոստի պալատում (Էգինայի վարիացիաները, բաքոսատոնը ր Հադեսացի աղջիկների պարը) և մյուս կողմից Սպարտակի ապստամբության հաղթական տեսարաններից մեկը (Սպարտակի հաղթանակը): Կենտրոնական տեղ է զբաղեցնում Սպարտակի և նրա սիրելի կնոջ՝ Ֆրիգիայի սիրո ողբերգական տեսարանը, որը դարձել է համերգային
ծրագրերի զարդը: