Ասի Մատաթիասը հանդիսանում է Պինկաս Ցուկերմանի
գեղարվեստական հովանավորյալը: Նրա բեմելը կայացել է 14
տարեկանում Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ՝ Զուբին Մետայի
ղեկավարությամբ: Դրան հաջորդեց Մետայի ղեկավարությամբ ելույթ
ունենալու ևս մեկ հրավերը հաջորդ համերգաշրջանում:Այս
ժամանակից ի վեր տեղի են ունեցել Ասի Մատաթիասի որպես
մենակատարի համերգները աշխարհի տարբեր երկրներում հայտնի
դիրիժորների ղեկավարությամբ. Էլիահու Ինբալ, Դեն Էթինգեր, Հորիա
Անդրեեսկու, Էդուարդ Թոփչյան, Լեոն Բոթսթայն, Ֆրեդերիկ Չեսլին,
Մենդի Ռոդան և Գինտց Գլինկա:
Ասի Մատաթիասը ձայնագրություններ է կատարել BBC, CBC, WQXR,
IBA և ORF հեռուստառադիո ընկերությունների համար:
Ասին մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ-ի և
Հարավային Ամերիկայի հեղինակավոր համերգասրահներում. Carnegie
Hall-ի Stern Auditorium, Zankel Hall, Weil Recital Hall, Նյու Յորքի 92nd Street
Y, Berlin Philharmonie, Ճապոնիայի Izumy Hall, Շտուտգարտի Liederhalle,
Տել Ավիվի Bronfman Auditorium, Չինաստանի Harbin Opera House,
Կանադայի National Arts Center և այլ համերգասրահներ:
Որպես կամերային երաժշտության ջատագով Ասի Մատաթիասը
համագործակցել է Եֆիմ Բրոնֆմանի, Նիկոլայ Ցնայդերի, Պինկաս
Ցուկերմանի, Ռենո Կապյուսոնի, Նաբուկո Իմայի, Ֆրանս Հելմերսոնի
և այլ անվանի երաժիշտների հետ:
Ասի Մատաթիասը միջազգային փառատոների մշտական մասնակից
է. Jerusalem International Chamber Music Festival, Ավստրիայի Con Anima
Festival, Վիեննայի Bezirk Wochen Festspiele, Israel Festival, Անգլիայի
Prussia Cove և այլ փառատոներ:
Ասի Մատաթիասը ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից: Իսրայելում
սովորել է Խաիմ Տաուբի մոտ, այնուհետև ընդունվել է Վիեննայի
Universitat fur Musik und darstellende Kunst-ը: Ջութակի դասեր է առել
Ահարոն Ռոսանդից և Դավիդ Նադիենից:
2017-ին Մատաթիասին շնորհվել է Նյու Յորքի “Salon de Virtuosi”-ի
գրանտը:
1997-ից ջութակահարին աջակցում է Ամերիկա-իսրայելական
մշակութային հիմնադրամը:
Մատաթիասը Նյու Յորքի Manhattan School of Music-ի շրջանավարտ է,
որտեղ ուսանել է Պինկաս: