Աննա Սամուիլը իր սերնդի ամենապահանջված երգչուհիներից է:
2004-ից Բեռլինի Staatsoper Unter den Linden-ի մենակատար է:
Աննան ելույթներ է ունեցել ամենահայտնի բեմերում. Միլանի La Scala (Դոննա Աննա, Ֆրեյա, Նորնե, Գուտրունե, Մագդ), Նյու Յորքի Metropolitan Opera (Մյուզետ), Մյունխենի State Opera (Վիոլետտա, Դոննա Աննա), Դրեզդենի օպերա (Միմի), Համբուրգի օպերա (Ադինա, Ֆյորդիլիջի, Դոննա Աննա, Վիոլետտա), Վալենսիայի օպերայում (Դոննա Աննա), Լիոնի օպերայում (Մարիա՝ «Մազեպա»), Թել Ավիվի և Տոկիոյի օպերաներ (Դոննա Աննա, Վիոլետտա, Ռոզալինդե), Փիցբուրգի օպերա (Վիոլետտա, Տատյանա), Բալթիմորի օպերա (Միմի), Լյուքսեմբուրգի Grand Théâtre (Վիոլետտա): Աննա Սամուիլը միջազգային հեղինակավոր փառատոների մասնակից է. Salzburg Festival, Aix-en-Provence, Edinburgh, Glyndebourne, Verbier, Arena di Verona, Grafenegg, Maggio Musicale Fiorentino և այլ փառատոներ:
Աննան միջազգային մրցույթների դափնեկիր է. Չայկովսկու և Գլինկայի անվան մրցույթներ (Ռուսաստան), Concorso Franco Corelli և Concorso Riccardo Zandonai (Իտալիա), Klaudia Taev Competition (Էստոնիա) և Neue Stimmen Competition (Գերմանիա):
2008-ին արժանացել է Բեռլինի Theater Gemeinde-ի հանդիսատեսի Daphne մրցանակին: Նրա հաջողությունների վկայությունն են Deutsche Grammophon, EMI, Helicon, Arthaus, Decca ֆիրմաներում կատարած ձայնագրությունները (CD և DVD):
Աննա Սամուիլը համագործակցել է անվանի դիրիժորների հետ. Դանիել Բարենբոյմ, Զուբին Մետա, Սըր Նեվիլլ Մարիներ, Լորին Մաազելմ Անտոնիո Պապպանո, Պլասիդո Դոմինգո, Դմիտրի Կիտայենկո, Քենթ Նագանո, Մանֆրեդ Հոնեկ, Չունգ Մյունգ Վուն, Կիրիլ Պետրենկո, Վլադիմիր Յուրովսկի, Գուստավո Դուդամել, Անդրիս Նելսոնս, Մասսիմի Զանետտի, Դոնալդ Ռունիքլզ և այլ դիրիժորներ:
Աննան աշխատել է հանրահայտ բեմադրիչների հետ. Ֆրանկո Ձեֆիրելլի, Պետեր Շտայն, Անդրեա Բրետ, Ջոնաթան Միլլեր, Բերնարդ Ուզան, Հանս Նոյենֆելս, Ախիմ Ֆրեյեր, Ջոնաթան Քենթ, Կլաուս Գութ, Գի Կասսիերս, Լինդի Հյում և Մարթե Քելլեր: