Գերմանացի բարիտոն Անդրե Մորշը ավարտել է Ամստերդամի կոնսերվատորիան, որտեղ սովորել է Մարգրիտ Հոնիգի մոտ: Եղել է Վիլյամ Քրիստիի Le Jardin des Voix անսամբլի անդամ: Արժանացել է Շտուտգարտի ‘Internationaler Wettbewerb für Liedkunst’ մրցույթի Առաջին մրցանակին և Hermann-Reutter մրցանակին, ինչպես և Սեն-Ժան-դե Լուզի Ռավելի անվան ակադեմիայի Prix Bernac-ին:
Աշխատելով Շտուտգարտի օպերային թատրոնում Անդրե Մորշը իր երկացանկում ուներ հետևյալ դերերգերը. Լեպորելլո, Պապագենո, Ֆիգարո, Առլեկին (Արիադնան Նաքսոսում), Շոնար և այլ դերերգեր:
Ամստերդամի De Nationale Opera-ում Անդրե Մորշը հանդես է եկել հետևյալ դերերգերով. Պոմպեո (Բենվենուտո Չելլինի), Կոմս (Շրեկերի Der Schatzgräber), Ջեյք Վալաս (La Fanciulla del West), Թեզեյ (Էնեսկուի Էդիպոս) և այլ դերերգեր:
Վերջերս Մորշը հանես է եկել Opéra National du Rhin, Ժնևի Grand Théâtre, Ցյուրիխի Opernhaus, Փարիզի Opéra Comique, Նանսիի Opéra National de Lorraine, Opéra de Lyon օպերային թատրոններում և Ամստերդամի Concertgebouw-ում: Մասնակցել է Բախի Johannes Passion-ի և Շոստակովիչի՝ Մոսկվա-Չերյոմուշկի օպերետի կատարմանը:
Փարիզի Opera Comique-ում Լյուլիի Կադմուս և Հերմիոնե օպերայի գլխավոր դերում հանդես գալու համար Անդրե Մորշը ստացել է Diapason d’Or մրցանակը, իսկ օպերայի ձայնագրությունը արժանացել է Տարվա DVD մրցանակին (2009) և Deutsche Schallplattenkritik դիպլոմին:
Որպես մեներգիչ Անդրե Մորշը ելույթներ է ունեցել Ամստերդամի Royal Concertgebouw Orchestra, Լայպցիգի Gewandhausorchester, Ցյուրիխի Tonhalle Orchester, Kioi Hall Chamber Orchestra, Բոննի Beethoven Orchester, Les Talens Lyriques, Le Poème Harmonique, Les Arts Florissants, Les musiciens du Louvres, Բեռլինի Akademie für alte Musik, Het Residentie Orkest, Dutch Radio Philharmonic Orchestra, Danish Radio Symphony Orchestra և այլ նվագախմբերի հետ (դիրիժորներ. Ֆրանս Բրուգգեն, Ջաապ վան Զվեդեն, Ինգո Մեցմախերմ Ջեյմս Գաֆիգան, Մարկ Մինկովսկի, Վինսենտ Դումեստրե, Կառլո Ռիցցի, Էդո դե Վաարտ և այլք):
Անդրե Մորշի ուշադրության արժանի վերջին ելույթների թվում են Բախի Johannes Passion-ը, Weihnachtsoratorium-ը Matthaus Passion-ը, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Հենդելի Մեսսիան, Բրամսի Գերմանական Ռեքվիեմը, Բրիտտենի Պատերազմական Ռեքվիեմը, Մոցարտի Krönungsmesse-ն և Ռեքվիեմը, Շուբերտի Stabat Mater-ը, Մենդելսոնի Եղիան, Հայդնի Աշխարհի արարումը և այլ օրատորիալ գործեր:
Անդրե Մորշը մենահամերգներով հանդես է եկել դաշնակահար Ջուլիուս Դրեքի հետ՝ Ամստերդամի Concertgebouw-ում, Ցյուրիխի Tonhalle-ում, Delft Chamber Music Festival-ում և այլուր: